Հունիսի 28-ին և 29-ին կգումարվեն Արցախի ԱԺ 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի վերջին նիստերը
Հունիսի 27-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:
Քննարկվել են ԱԺ 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի և առաջիկայում կայանալիք ԱԺ հերթական նիստերի օրակարգային հարցերը:
Օրակարգերում ներառված են Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների և 2023 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ հաղորդումը, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի 2022 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին և Հաշվեքննիչ պալատի 2022թ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումները:
Ընդգրկված են նաև շուրջ մեկ տասնյակ օրենսդրական նախաձեռնություններ,Արցախի Հանրապետության 2022թ պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը, հարցեր Հանրապետության Նախագահին և պատգամավորների հայտարարություններ:
Խորհրդակցության ավարտին ԱԺ նախագահը հայտարարել է, որ հունիսի 28-ին և 29-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվեն ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի վերջին նիստերը: