Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում Ես քաղհալածյալ եմ. Խաչիկ Գալստյանը՝ դատարանում «Մահը վիճակագրություն չսարքել». Արեգնազ Մանուկյան
Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Պուտինն ու Թրամփը հանդիպել են Հանրային ճնշման արդյունքում հոգեկան խնդիրներ ունեցողին տեղափոխել են այլ խուց, բայց քաղբանտարկյալների խոշտանգումները չեն դադարում ԱՄՆ-ում քննարկվում է 6 սցենար Իրանի վերաբերյալ Պատերազմ Արցախում
Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Բարձր տոնն ու պիտակավորումները ընդամենը փորձ են՝ աղմուկով ծածկելու բովանդակային փակուղին և խուսափելու ուղիղ պատասխաններից. Աշոտյան Թրամփի ընկերությունները գումարներ են ստացել ադրբեջանական «լվացքատնից» Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել «Հրապարակ»․ Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ» Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ» Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ» Ի՞նչ է թաքցվում Փաշինյանի հիստերիայի տակ․ «Կարճ ասած» Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված Ֆրանսիայի Ազգային ժողովում «Արցախ․ հանձնառություններ և հեռանկարներ» խորագրով համաժողով է կազմակերպվել + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Մի կողմ դնենք սևացած բանանը, նյարդային դրամատուրգիան, սևացած դուխիզմը։ Նայենք լայն և խորը. Վլադիմիր Մարտիրոսյան Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ» Աբու Դաբիում աճուրդի են հանվել Մայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 իր Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՇՎԻՆ` ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ Հիմնավոր կասկածներ կան, որ Աբովյան փողոցի 36/6 հասցեում, այնուամենայնիվ, կառուցապատում իրականացվելու է Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Հայաստանն այլևս անգամ իր գետերի՞ տերը չէ, Ադրբեջանը պատրասվում է խլել ամեն ինչ Ռուբինյանի խոսքը բացահայտում է նրա վերաբերմունքը սեփական արժանապատվության հանդեպ. Տեր Մանուկ քահանա Քոչարյանին կալանավորելուց հետո սկսվեց ազգային արժեքների կազմաքանդումը․ Անուշ Առաքելյան Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում. «Իրավունք» Բյուջեի դեֆիցիտը 1 միլիարդ դոլարից ավելի է, առևտրային դեֆիցիտն էլ ֆիննախը չի հիշում Կարդինալ Գուջերոտին մտահոգված է Մայր Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակով

ՌԴ պատվիրակությունն այցելել է Ռուսական արվեստի թանգարան

Հունիսի 13-14-ը Երևանում տեղի ունեցող «Գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը` տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» հայ-ռուսական գիտակրթական համաժողովի մասնակիցները ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ուղեկցությամբ այցելել են Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու): Վերանորոգումից հետո պատվիրակության անդամները դիտել են թանգարանի նորացված մշտական ցուցադրությունը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է ներկաներին՝ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, թանգարանի հիմնադիր Արամ Աբրահամյանի 125-ամյակին նվիրված նորացված մշտական ցուցադրության բացման կապակցությամբ. «Հայ-ռուսական մշակութային, գիտակրթական կապերը երկար տարիների պատմություն ունեն։ Բոլոր ժամանակներում, ցանկացած քաղաքական պայմաններում և իրողություններում հայ և ռուսական մշակույթները փոխկապակցված են եղել, ինչը հաստատում է հայ և ռուս ժողովուրդների հոգևոր նկրտումների մտերմության և ներդաշնակության անվիճելի ճշմարտությունը։ Մշակույթը, կրթությունը և գիտությունը միավորում են մարդկանց, հասարակություններին և ազգերին՝ անկախ սեռից, տարիքից, կրոնական պատկանելությունից, իրողություններից և հակասություններից։ Հայ-ռուսական հարաբերությունները մշակույթի, կրթության և գիտության ոլորտում շարունակում են զարգանալ․ դրա վկայությունն է հայ-ռուսական գիտակրթական ֆորումը, որի շրջանակում էլ անցկացվում է  Արամ Աբրահամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը»:

Ալֆրեդ Քոչարյանը  նշել է, որ վերանորոգումից հետո թանգարանը կրկին բացել է իր դռներն արվեստասերների առջև: Նա շնորհակալություն է հայտնել գործընկերներին, միջոցառման կազմակերպիչներին, թանգարանի վերանորոգման  հովանավորներին, մասնավորապես՝ «DС Partners» ընկերությանը և «Наследие и прогресс» հիմնադրամին՝ ի դեմս Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի բժշկական գիտահետազոտական և կրթական կենտրոնի նախագահ, տնօրեն Արմայիս Կամալովի:

«Վստահ եմ, որ վերանորոգված սրահներում ցուցադրությունն արժանի հարգանքի տուրք կհանդիսանա մեր հայրենակցի հիշատակին: Այն նոր խթան է Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև լրացուցիչ հնարավորություն երկու ժողովուրդների ու մշակույթների մերձեցման համար»,- եզրափակել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի նշմամբ՝ Ռուսական արվեստի թանգարանը հանդիսանում է ոչ միայն ռուսական արվեստը ներկայացնող հարթակ, այլև երկու ժողովուրդների հոգևոր կապի խորհրդանիշ, ինչի վառ ապացույցն է թանգարանում ցուցադրվող՝ Արամ Աբրահամյանի՝ ռուս նկարիչների ստեղծագործությունների հավաքածուն: Դեսպանն անդրադարձել է նաև Ռուսական արվեստի թանգարանի և ՌԴ թանգարանների միջև սերտ համագործակցությանը և գոհունակությամբ նկատել, որ այդ գործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Դեսպանը շնորհավորել է միջոցառման կապակցությամբ և մաղթել թանգարանին հագեցած և արդյունավետ գործունեություն:

ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի ընդգծմամբ՝ լինելով անվանի բժիշկ՝ Արամ Աբրահամյանն առանձնացել է նաև բացառիկ ճաշակով, ինչի վառ ապացույցը ռուս նկարիչների նրա արժեքավոր հավաքածուն է, որտեղ ընդգրկված են 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի անվանի ռուս նկարիչների բացառիկ աշխատանքների բնօրինակները: Միխայիլ Շվիդկոյի խոսքով՝ սա զուտ հավաքածու չէ, և յուրաքանչյուր նկար արժանի է արվեստաբանական, հետազոտական նյութի, իսկ այցելուների համար արվեստի հետ հաղորդակցվելու հիանալի հնարավորություն է:  Միխայիլ Շվիդկոյի դիտարկմամբ՝ պատահական չէ, որ Ռուսական արվեստի թանգարանի վերանորոգմանն իր աջակցությունն է բերել մեկ այլ անվանի բժիշկ՝  Արմայիս Կամալովը:

Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի բժշկական գիտահետազոտական և կրթական կենտրոնի  նախագահ, տնօրեն Արմայիս Կամալովի տեղեկացմամբ՝ առաջին անգամ Արամ Աբրահամյանի մասին լսել է իր ուսուցչից. «Արամ Աբրահամյանը մեծ բժիշկ և մեծ արվեստասեր էր, և արվեստի նկատմամբ նրա մեծ սերը արտահատվել է առավելապես այն պահին, երբ որոշել է իր արժեքավոր հավաքածուն նվիրաբերել Հայաստանին: Արամ Աբրահամյանն այս առիթով գրել է՝ որպես նվեր այս նկարները ես փոխանցում եմ Հայաստանին, որպեսզի հայ ժողովուրդը ռուսական գեղանկարչությունը սիրի այնպես, ինչպես ամբողջ կյանքում ես  եմ սիրել: Սա մեծ հայրենասերի խոսք է, նրա հավաքածուն նվեր է սերունդներին»,- նշել է Արմայիս Կամալովը և շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությունն ու նպաստն են բերել թանգարանի զարգացման գործում: 

Տրետյակովյան պատկերասրահի գիտական քարտուղար Տատյանա Յուդկևիչն իր խոսքում անդրադարձել է երկու թանգարանների միջև սերտ համագործակցությանը և գոհունակությամբ նշել, որ այն բավականին արդյունավետ է ընթանում: Նա կարևորել է այն նախաձեռնողականությունը, որը ցուցաբերում է Ռուսական արվեստի թանգարանը և նշել, որ առաջիկայում  Ռուսական արվեստի թանգարանի և Տրետյակովյան պատկերասրահի համագործակցությամբ կնշանավորվի ևս մեկ  համատեղ մեծ ձեռնարկ:

Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը ողջունել է ներկաներին և նշել, որ Երևանի սրտում գտնվող  թանգարանի առաքելությունը  ոչ միայն Արամ Աբրահամյանի հավաքածուն ներկայացնելն է, այլև արժեքավոր ստեղծագործությունները ռուսական մշակույթի կենտրոնի ստեղծման հիմք դարձնելը: Տնօրենի տեղեկացմամբ՝ յուրաքանչյուր տարի թանգարանն ընդունում է ավելի քան 15.000 այցելու: Թանգարանը կազմակերպում է բազմաթիվ և բազմաբնույթ միջոցառումներ, կրթական ծրագրեր՝ տարբեր տարիքային խմբերի համար, բացվում են ժամանակավոր ցուցադրություններ, իրականացվում է միջթանգարանային համագործակցություն հայաստանյան մյուս թանգարանների հետ: Ռուսական արվեստի թանգարանն ակտիվորեն համագործակցում է նաև ռուսաստանյան թանգարանների և մշակութային հաստատությունների հետ, մասնավորապես՝ Տրետյակովյան պատկերասրահի, որտեղ 2024 թվականին կբացվի Արամ Աբրահամյանի հոբելյանին նվիրված ցուցահանդես:  

Նշենք, որ Երևանի Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) հիմնադրվել է պրոֆեսոր Արամ Աբրահամյանի անձնական հավաքածուի հիման վրա։ Թանգարանի հավաքածուն ներկայացնում է ռուսական, ինչպես նաև համաշխարհային արվեստի պատմության համար չափազանց կարևոր և առանձնահատուկ ժամանակաշրջանի՝ 19-րդ դարի վերջի, 20-րդ դարասկզբի գեղանկարչության, գրաֆիկայի, դեկորատիվ կիրառական արվեստի և բեմանկարչության վարպետների գործերը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>