Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված կալանքը և դրա ուղեկցող սահմանափակումները ոչ միայն անհամաչափ են, այլև ակնհայտորեն կրում են քաղաքական ու պատժիչ բնույթ Միմյանց օգնելու ձգտումը կարևոր է ամուր երկիր և ամուր հասարակություն կառուցելու համար․ Գագիկ Ծառուկյան Ինչպես են Հայաստանի նման փոքր երկրներում կառուցվում բռնակալությունները, և ինչ փուլերով է սկսվում անկումը
11
ՉԴԱԴԱՐՈՂ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ. ԱՄՆ-ը, Ադրբեջանն ու Փաշինյանը համատեղ հայտարարությամբ «թարմացրել» են 2025թ. օգոստոսի «թուղթը» 135 ձայնը նշանակություն ուներ՝ մի խմբակցություն լինի, թե չլինի․ Վարդևանյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին Արամ Վարդևանյանը 53 «կողմ» և 0 «դեմ» ձայներով ընտրվեց ԱԺ փոխնախագահ ԱԺ նիստն ընդհատվեց. Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ են ընտրում Օր 7․ ԱԺ-ն երկրորդ շաբաթն է՝ դեռ փոխնախագահ է ընտրում Հայաստանում սահմանադրական կարգը փլուզվել է «Բանտային երջանկություն». քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ փաշինյանական ռեժիմի բանտային անցուդարձի մասին Որևէ քաղաքական կուսակցություն իրավունք չունի եկեղեցու ներքին հարցերին միջամտելու․ Նաթան Սրբազան «Մայր Հայաստան»-ը Էջմիածնում էր՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և Ամենայն Հայոց Վեհափառի Լինել սթափ և չտրվել սադրանքների․ Վեհափառ Հայրապետի հորդորը Պատերազմ Արցախում
ՉԴԱԴԱՐՈՂ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ. ԱՄՆ-ը, Ադրբեջանն ու Փաշինյանը համատեղ հայտարարությամբ «թարմացրել» են 2025թ. օգոստոսի «թուղթը» «Մեղադրյալ չկա, ինձ են մի քանի անգամ հարցաքննության կանչել». Տեր-Եսայանը՝ քաղաքապետարանի միջնդեպի մասին 135 ձայնը նշանակություն ուներ՝ մի խմբակցություն լինի, թե չլինի․ Վարդևանյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին Կոլումբիայում 7.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ...Իսկ Արեգնազ Մանուկյանը ոչ միան կնստի բանտում, այլև կարգելեն բանտից հեռախոսով խոսի իր անչափահաս՝ 13-ամյա դստեր ու 86-ամյա մոր հետ Մտածելով, որ պապը ամեն անգամ փլավ է ուտելու, բայց մի օր այդ փլավը կանգնեց պապի բգին. Խաչատրյան Մալանկարա Ուղղափառ Ասորական Եկեղեցին կոչ է անում աղոթել Կաթողիկոսի և Հայաստանի ժողովրդի համար Այս գործընթացները կը վիրաւորեն ոչ միայն Մայր Աթոռի միաբանութիւնը, այլեւ Հայ Եկեղեցւոյ նուիրապետական Աթոռները․ Պատրիարքութիւն Հայոց Թուրքիոյ «Նախկինից նախկին», Նիկոլի մոտ ծառայության անցած Թումանյան Արտաշեսը ազատվել է իր շա՜տ սիրելի վարչապետի խորհրդականի պաշտոնից Bravo Նիկոլ, զարգացնում է Ադրբեջանի և Վրաստանի տնտեսությունը. ռուսաստանյան շուկայում Ադրբեջանը փոխարինում է Հայաստանին Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված կալանքը և դրա ուղեկցող սահմանափակումները ոչ միայն անհամաչափ են, այլև ակնհայտորեն կրում են քաղաքական ու պատժիչ բնույթ Թաթարստանը սգո օր է հայտարարել Քրվարույթի մասին կասեմ ընդամենը մեկ բան. Արդարացված Կարապետ Պողոսյան Արամ Վարդևանյանը 53 «կողմ» և 0 «դեմ» ձայներով ընտրվեց ԱԺ փոխնախագահ Մինչ այս պահը ինձ հետ կապ չեն հաստատել. Ռուբեն Վարդանյանի կինն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը Միմյանց օգնելու ձգտումը կարևոր է ամուր երկիր և ամուր հասարակություն կառուցելու համար․ Գագիկ Ծառուկյան Ոստիկան(իկ)ները Նար-Դոսի փողոցից բերման են ենթարկել «Նարդոսցի Սերգուլիկին», «Փումփուլիկին», «Սնայպերչիկին», «Բեթմենին», «Խուճուճիկին», «Խուտուտիկին», «Այֆոնչիկին» Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում․ Աննա Գրիգորյան Ինչպես են Հայաստանի նման փոքր երկրներում կառուցվում բռնակալությունները, և ինչ փուլերով է սկսվում անկումը ԱԺ նիստն ընդհատվեց. Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ են ընտրում «30 արծաթի» ժամանակակից փոխարժե՞քը... ավելի քան 25 միլիոն աշխատավարձ և նոր «Տոյոտա»․ Վեհափառի գործով հանրային մեղադրող, գլխավոր դատախազի տեղակալ Արամյանի հայտարարագիրը Օր 7․ ԱԺ-ն երկրորդ շաբաթն է՝ դեռ փոխնախագահ է ընտրում Հայաստանում սահմանադրական կարգը փլուզվել է Արցախահայերի վերադարձը սեփական բնօրրանում էթնիկ զտման ենթարկված բնիկ ժողովրդի հիմնարար, միջազգայնորեն ճանաչված իրավունքն է Ինչպիսին պետք է լինի Կաթողիկոսի գործը քննող դատավորի ինքնաբացարկի տեքստը Վաշինգտոնյան խաղաղությունից ի՞նչ մնաց «գետնի վրա» «Խաղաղության համար» Փաշինյանին պետք է ջնջել բոլոր հայ մարդկանց հիշողությունը, առավել ևս՝ Արցախն ու Արցախի մասին հիշողությունը, հայրենիքում ապրելու իրավունքն իրացնելու ցանկացած մղում Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորը մտահոգություն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Տեղի է ունեցել Փաշինյանի և հայության թշնամի Ալիևի հեռախոսազրույցը «Բանտային երջանկություն». քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ փաշինյանական ռեժիմի բանտային անցուդարձի մասին

Ըստ կրեմլյան հավաստի աղբյուրներից մեկի՝ Մոսկվան պատրաստվում է լայնածավալ հակաադրբեջանական արշավ սկսել Ռուսաստանում

Ըստ այդ աղբյուրի՝ Ռուսաստանի  Դաշնային անվտանգության ծառայությունը (ՖՍԲ-ն)  գաղտնի հետաքննություն է սկսել Ադրբեջանից  Ռուսաստան եկած անձանց քաղաքացիություն տրամադրելու օրինականության վերաբերյալ։

Եթե ​​գրանցման օրինականության վերաբերյալ նույնիսկ աննշան կասկած առաջանա, քաղաքացիությունը ստանալու փաստը քաղաքացու մասով կվերանայվի,  և դրա կրողը կենթարկվի անհապաղ արտաքսման: Այս արշավում հատուկ ուշադրություն է դարձվելու  Ռուսաստանում գործող  ադրբեջանական սփյուռքի առաջնորդներին, այդ թվում՝ նրանց, ովքեր կապեր ունեն ուժային կառույցների, տեղական իշխանությունների  և քրեական աշխարհի հետ:

Ըստ այդ աղբյուրի, հետաքննությունն անցկացվում է փակ դռների ետևում՝ առանց որևէ հրապարակային հայտարարության: Սակայն դրա մասշտաբներն ու խստությունը մտահոգություն են առաջացրել արդեն,  ինչպես ադրբեջանական սփյուռքի, այնպես էլ Բաքվի պաշտոնյաների շրջանում:

Ռուսաստանում գտնվող ադրբեջանցիները դարձել են թիրախ, և նրանց որսը վերածվել է համակարգված արշավի։ Ադրբեջանական համայնքին ուժ տվող ամեն ինչ աստիճաբար «մաքրվելու է»,  մշակութային կենտրոններից, մինչև՝ աշխատանքի վայրեր։

Գլխավոր նպատակը. համակարգային ճնշում իրականացնել՝ ուղղված Ռուսաստանում ադրբեջանական համայնքը ոչնչացնելուն՝ մաս առ մաս, տարածաշրջանով։

Ըստ այդ աղբյուրի՝ Կրեմլի որոշումը. սկսել արշավ ադրբեջանական համայնքի դեմ, կայացվեց այն բանից հետո, երբ Ալիևը հրաժարվեց այցելել Մոսկվա մայիսի 9-ին և փոխարենը մայիսի վերջին Ուկրիանայի ԱԳ նախարարի հետ կնքեց մի հուշագիր, որն ուղղված էր Ռուսաստանի դեմ:

Դրանից հետո, հունիսին Եկատերինբուրգում սպանվեցին Զիյադին և Հուսեյն Սաֆարով եղբայրները, և ձերբակալվեց ավելի քան 50 մարդ։

Եվ պատահական չէ, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները հիմնականում հետապնդում են ադրբեջանական համայնքի առաջնորդներին և խոշոր ձեռնարկատերերին: Սա մեթոդական ոչնչացում է այն կառույցների, որոնք միավորում, աջակցում և աշխատանքով են ապահովում ադրբեջանցի իրենց հայրենակիցներին: Սկզբում  ձերբակալվեց Շահին Շիխլինսկին՝ Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավարը: Նրա հետ միասին  ձերբակալվեց նաև նրա որդին՝ Մութվալա Շիխլինսկին, որը մեղադրվում էր ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Գրեթե միաժամանակ Վորոնեժում ձերբակալվեց ազդեցիկ գործարար, տեղի ադրբեջանական համայնքի  առաջնորդ և քաղաքի ամենամեծ շուկայի սեփականատեր Յուսիֆ Խալիլովը։

Ալեքսեևսկի շուկայի համասեփականատերը և իր  անվտանգության աշխատակիցները տասնամյակներ շարունակ վախ էին ներշնչում  Վորոնեժի բնակիչներին:

Այսօր արդեն նա կալանավորված է և հեռանկարում կարող է 12 տարով ազատազրկվել:

Խալիլովի պատմությունը միայն կաշառքի մասին չէ։ Սա պատմություն է այն մասին, թե ինչպես տասնամյակներ շարունակ միլիոն բնակչություն ունեցող քաղաքի սրտում գոյություն է ունեցել մի ամբողջ քրեական անկլավ, և իշխանությունները ձևացրել են, թե չեն նկատում։

Մինչև երեկ Ալեքսեևսկի շուկան պետություն էր՝ պետության մեջ։ Որտեղ ադրբեջանցու կողմից գնված էին գրեթե բոլոր տեսակի քաղաքային կառույցները:

Խալիլովի բանդան ահաբեկում էր ողջ քաղաքը՝ չխորշելով նույնիսկ սպանությունների կազմակերպումից:

Օրինակ, բոլորին հայտնի էր 2024 թվականի ամռանը տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործը։ Գործարար Արթուր Արուտյունովը, որը համարձակվել էր հրաժարվել «տուրք» վճարել, սառնասրտորեն գնդակահարվել է քաղաքի կենտրոնում։ Հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ Խալիլովյան կայսրության «զինվորներն» են սեղմել ձգանը։

Եվ ահա այսօր, քաղաքական իրավիճակի փոփոխության արդյունքում, այս գործը նույնպես կարող է բացահայտվել:

Այդ քաղաքում շուկաները  լիակատար անօրինականության գոտիներ էին, որտեղ ոստիկանությունը հայտնվում էր միայն «վերևից» կանչվելիս։ Եվ միայն այն ժամանակ, երբ լարվեցին  ռուս-ադրբեջանական հարաբերությունները, համակարգը  սկսեց իր ճաքերը տալ նույնիսկ այդ քաղաքում։

Մեկ ուրիշ տարածաշրջանում, Չելյաբինսկի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար Արշադ Խանկիշիևը չի ձերբակալվել, սակայն  նրան այլ կերպ են դուրս մղել, զրկել են Ռուսաստանի քաղաքացիությունից, նրա անձնագիրը չեղյալ է հայտարարվել, իսկ մուտքն արգելվել է։ Նշենք, որ Խանկիշիևը  չորս խոշոր ընկերությունների (Fruitdom, Fruit House, Nar Sharab, Kaspiy) հիմնադիրն է, որտեղ հիմնականում աշխատել են ադրբեջանցիներ։

Հասկանալի է, որ այս ամենը հարված է այն աշխատատեղերին, որտեղ տեղավորված են հազարավոր ադրբեջանցիներ։

Միաժամանակ, ռուսական ուժերը  Ուկրաինայում հարվածներ են հասցվել SOCAR-ի ենթակառուցվածքներին։ Հարձակումների արդյունքում ոչնչացվել են տասը վառելիքի բաք, պոմպակայան և օպերատորական սենյակ։ Ադրբեջանը SOCAR-ի օբյեկտների վրա հարվածը համարում է ոչ միայն տնտեսական վնաս հասցնելու փորձ, այլև՝ քաղաքական ճնշման ակտ։

Ակնհայտ է, որ Մոսկվան այս ամենով չի սահմանափակվելու:

Ավելին, ըստ այդ աղբյուրի, Կրեմլյան կաբինետների կուլիսներում, հետևյալ հարցադրումն էր արվում. թե  ինչպես են  այս մաֆիոզ կառույցները  գոյատևել և ծաղկել տասնամյակներ շարունակ, ողջ երկրով մեկ:

Շատ ադրբեջանցի մեծահարուստներ, կանխազգալով սպասվող պատժամիջոցները, արագորեն սկսել են տեղափոխել իրենց կապիտալները Ադրբեջան և Թուրքիա, քանզի հասկացել են, որ Արցախի վերացումից հետո, Ալիևը իրեն ավելի անկախ է սկսել պահել Մոսկվայից, ինչը  չէր կարող իր հետքը չթողնել նաև Ռուսաստանում գործող ադրբեջանական բիզնեսի վրա:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>