Ինչ իրավիճակ է Արցախում․ ՌԴ ՊՆ–ի հայտարարությունը
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում, հայտնում են ՌԴ ՊՆ–ից։
«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։
Վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։ Ռուս խաղաղապահները ավտոմիբալյին տրանսպորտով Ստեփանակերտ են հասցրել 289,6 տոննա մարդասիրական օգնություն»,-ասվում է ՌԴ ՊՆ–ի հաղորդագրության մեջ։