Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Ռուս խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 232,3 տոննա մարդասիրական օգնություն»,-ասվում է հաղորդագրության մեջ։