ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»
Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Պատերազմ Արցախում
Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. երեւի հատուկ առաջարկի փաթեթի մեջ է սա. Վարդեւանյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. հայտարարություն Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան

Քանի՞ ընկերություն է փակվել Հայաստանում կամ դադարեցրել գործունեությունը. ինչո՞ւ է այս մասին կառավարությունը լռում

Իշխանությունները հպարտանում են, որ անցած տարի Հայաստանում տասնյակ հազարավոր նոր ընկերություններ են բացվել։ Բայց երբեք չեն խոսում այն մասին, թե դրան զուգահեռ՝ քանի ընկերություն է փակվել։

Իսկ որ հազարավոր, նույնիսկ տասնյակ-հազարավոր ընկերություններ փակվել են կամ դադարեցրել իրենց գործունեությունը, վկայում են պաշտոնական վիճակագրության տվյալները։ Ճիշտ է, հասկանալի պատճառներով, պաշտոնական վիճակագրությունն այդպիսի ցուցանիշ չի հրապարակում, բայց ցանկության դեպքում այն դժվար չէ ստանալ։

Ընկերությունների փակվելու կամ գործունեությունը դադարեցնելու փաստը չի բխում իշխանության շահերից, այդ պատճառով էլ դրա մասին խուսափում են խոսել։ Փոխարենը՝ բացված ընկերությունների մասին հաճախ են հիշեցնում՝ ցանկանալով ցույց տալ, թե ինչպիսի հրաշալի բիզնես միջավայր են ստեղծել՝ տնտեսական գործունեություն իրականացնելու համար, ինչի արդյունքում տասնյակ-հազարներով նոր ընկերություններ են բացվել։

Թեև հայտնի է, թե անցած տարի ինչի արդյունքում են բացվել այդ ընկերությունները։

Իր ուղղակի ազդեցությունն է ունեցել ռուս-ուկրաինական հակամարտությունն ու Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները, ինչից հետո Ռուսաստանից բազմաթիվ քաղաքացիներ, նաև բիզնեսի տեսակներ, տեղափոխվեցին Հայաստան, ու ստացան հայաստանյան գրանցում։ Դա էլ դարձավ հազարավոր նոր ընկերությունների բացման պատճառը։

«Անցած տարի Հայաստանում 35-37 հազար ընկերություն է բացվել՝ 12 հազար ՍՊԸ-ՀՊԸ և 25 հազար անհատ ձեռներեցներ։ Այս 35 հազար նոր ընկերությունները գումարվել են արդեն գործողներին և մասնակցում են բարձր տնտեսական աճին»,-ասում է էկոնոմիկայի նախարարը։

Ոչինչ, որ ընդամենը երկու նախադասության մեջ նախարարը 2 հազարով իրարից տարբեր թվեր է հրապարակում՝ բացված ընկերությունների քանակի վերաբերյալ. հայտարարում է, թե 12 հազար ՍՊԸ-ՀՊԸ և 25 հազար անհատ ձեռներեց է գրանցվել, հետո խոսում նոր բացված 35 հազար ընկերությունների մասին, երբ դրանց գումարը ոչ թե 35, այլ՝ 37 հազար է ստացվում։

Երկու հազարը մեծ տարբերություն է, բայց համարենք, որ Հայաստանում 35 հազար նոր ընկերություն է բացվել։ Դա, բնականաբար, պետք է երևա նաև պաշտոնական վիճակագրության մեջ։ Այնինչ՝ պաշտոնական վիճակագրության հրապարակած վերջին ամենաթարմ տվյալներով, այս տարվա փետրվարին Հայաստանում գործում է 64 հազար 151 կազմակերպություն՝ պետական և ոչ պետական ընկերություններ։ Նախորդ տարվա նույն ամսին գործել է 57 հազար 267 ընկերություն։

Տարբերությունը 6 հազար 884 է։

Ինչպես տեսնում ենք, սա անհամեմատ ավելի քիչ է, առնվազն հինգ անգամ ավելի քիչ, քան էկոնոմիկայի նախարարի հայտարարած 35 հազարն է։

Դա, իհարկե, դեռ չի նշանակում, թե նախարարը ստում է կամ կեղծում բացված ընկերությունների թիվը։ Բայց եթե իսկապես այդպես է և Հայաստանում 35 հազար նոր ընկերություն է բացվել, դա նշանակում է, որ առնվազն 28 հազար ընկերություն էլ փակվել է կամ դադարեցրել գործունեությունը։ Դրա համար էլ 35 հազար բացված նորերի դիմաց գործող կազմակերպությունների քանակն ավելացել է ոչ թե 35 հազարով, այլ 6,9 հազարով։

Եթե չլինեին ռուսների կողմից Հայաստանում գրանցած հազարավոր ընկերություններն և անհատական ձեռնակությունները, ապա գործող ընկերությունների քանակը գուցե և կկրճատվեր։

Ի դեպ, տարեսկզբին հենց այդպես էլ եղել է. գործող ընկերությունների քանակը նվազել է։

Եթե անցած տարվա վերջին Հայաստանում եղել է գործունեություն իրականացնող 64 հազար 786 կազմակերպություն, ապա այս տարվա փետրվարին մնացել է 64 հազար 151-ը։

Այսինքն՝ 635-ը փակվել է կամ դադարեցրել գործունեությունը։

Մեծ մասը եղել են մասնավոր ընկերություններ, թեև կան նաև պետականներ։

Պաշտոնական տվյալներով՝ տարեսկզբին 56-ով կրճատվել է պետական կազմակերպությունների քանակը։ Մնացած 579-ը եղել են մասնավոր ընկերությունները։

Ինչ վերաբերում է նրան, որ վերջին մեկ տարվա ընթացքում գործող կազմակերպությունների քանակը գրեթե 6,9 հազարով ավելացել է, ապա դա տեղի է ունեցել գերազանցապես փոքր ընկերությունների հաշվին։ Այնպիսի ընկերությունների, որոնք ունեն ընդամենը 1-9 աշխատող։ Եթե անցած տարվա փետրվարին տնտեսական հատվածում գործում էր այդքան աշխատող ունեցող 46,8 հազար ընկերություն, այս տարվա փետրվարին դրանց թիվը հասել է 53,5 հազարի։

Բուն տնտեսության մեջ գործող կազմակերպությունների քանակը վերջին մեկ տարում ավելացել է 7,2 հազարով, որից 6,7 հազարը եղել են փոքրերը՝ հիմնականում անհատ ձեռնարկատերերը։

Այնպես չէ, որ նախկինում Հայաստանում գործող կազմակերպությունների քանակը չէր ավելանում։ Բացառությամբ առանձին տարիների, դրանք հիմնականում ավելացել են։ Այդպես է եղել նաև անցած տարի։

Թեև անցած տարի, ինչպես վկայում են պաշտոնական տվյալները, նաև բավական մեծ թվով կազմակերպություններ դադարեցրել են իրենց գործունեությունը կամ փակվել։ Դա տեղի է ունեցել այնպիսի տնտեսական միջավայրում, երբ հազարավոր ընկերություններ ու անհատական ձեռնակություններ են բացել Հայաստան տեղափոխված Ռուսաստանի քաղաքացիները։

Եթե այդ հանգամանքը չլիներ, շատ ավելի տխուր պատկեր կունենայինք։ Մինչդեռ՝ կարևորը ոչ միայն նոր ընկերությունների բացումն է, այլև գործողների պահպանումը։

Բայց ինչպես տեսնում ենք, բազմաթիվ գործող ընկերություններ փակվել են կամ դադարեցրել իրենց գործունեությունը։ Սա նշանակում է, որ բիզնես միջավայրը, ինչն իշխանություններն այդքան «անշեղորեն» բարելավում են, այնքան էլ չի բարելավվել։

Իսկ տնտեսական բարձր աճին նպաստած գործոնները ոչ թե կառավարության աշխատանքի ու հրաշալի բիզնես միջավայրի, այլ հայտնի գործոնների հետ են կապված։ Տեղին չէ դրանք վերագրել կառավարությանն ու իր ստեղծած բիզնես միջավայրի չեղած առավելություններին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>