Լաչինի միջանցքում մարդասիրական աշխատանքները դադարեցված են, ԿԽՄԿ-ն որոշումներ կայացնողների հետ ընթացակարգերը հստակեցնում է
Դիտել նաև
Ըստ պայմանավորվածության՝ Լաչինի միջանցքը պետք է ամբողջությամբ բացվի. Սեյրան Օհանյան
Շրջափակման հետեւանքով կտրուկ աճել են մահացության դեպքերը․ ԱՀ Առողջապահության նախարարություն
Իրանում մեկնարկել է ստորագրահավաք՝ Լաչինի միջանցքը բացելու պահանջով
Քննարկվել է Lաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը
Ադրբեջանը շարունակում է բնակեցնել օկուպացված Բերձորը
Ապրիլի 29-ից ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցախ հումանտիար օգնություն չի տրամադրվում, իսկ հրատապ բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդներին Արցախից ՀՀ տեղափոխել չեն կարողանում։ ԿԽՄԿ-ն դադարեցրել է Լաչինի միջանցքով մարդասիրական գործունեությունը։
ԿԽՄԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում պարզաբանեցին, որ ժամանակավոր դադարեցումը կապված է տեղաշարժերի հետ կապված որոշակի ընթացակարգերի հստակեցման հետ։ «Այս պահին երկխոսություն որոշում կայացնողների հետ ընթանում է, որ գանք համաձայնության և մեր մարդասիրական աշխատանքները վերսկսվեն։ Որոշակի ճշտումներ ենք իրականացնում՝ ընթացակարգերի վերաբերյալ և այդ առնչությամբ ժամանակավորապես դադարեցված է մեր աշխատանքը՝ Լաչինի միջանցքում»,-նշեցին ԿԽՄԿ-ից։