Ավինյանի եկամուտներն աճել են. քանի՞ միլիոն է հայտարարագրել Գագիկ Ծառուկյանն այցելել է Թալին (տեսանյութ) Ինչպես է կերտվում պատմական պարտությունը
17
Գագիկ Ծառուկյանն այցելել է Ոսկեվազ և Աշտարակ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է (տեսանյութ) Իշխանության քարոզած խաղաղության թեզը 100 տոկոսանոց խաբեություն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Պատերազմ Արցախում
Փաշինյանի ոստիկանությունը Պապիկյանի հրամանով Տաշիրի գյուղերում ճնշումներ է գործադրում Սամվել Կարապետյանի կողմնակիցների վրա, կան բազմաթիվ ձերբակալվածներ Գագիկ Ծառուկյանն այցելել է Ոսկեվազ և Աշտարակ (տեսանյութ) Ա՛յ շան որդի․ Մակրոնն իրեն դրել է փոքրիկ Նապոլեոնչիկի տեղը (տեսանյութ) Տռուսիկ-մայկա տպելու աշխարհի չեմպիոններ են դարձել (տեսանյութ) Խորհուրդ՝ «ներքնաշորերի» մասնագետ 9%-ոց Ավինյանին (տեսանյութ) Նորից սուտ, նորից մանիպուլյացիա՝ Երևանի քաղաքապետարան-ի կողմից (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը և մշակույթի մի խումբ գործիչներ քննարկել են Հայաստանում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակը, ներհասարակական կյանքում արձանագրվող ցավալի զարգացումները Ավինյանի եկամուտներն աճել են. քանի՞ միլիոն է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանը լաչառություն է անում (տեսանյութ) Ապարանի ավագ դպրոցի տնօրենը դասապրոցեսը դադարեցրել է, աշակերտներին տարել Փաշինյանի քարոզարշավին Կրակnցներ՝ Երևանում. Փարպեցի փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակnցներ Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է (տեսանյութ) Ավինյա՛ն, դու քաղաքապետ ես, ոչ թե մայկա-տրուսիկ տպող. Ծառուկյան (տեսանյութ) Իշխանության քարոզած խաղաղության թեզը 100 տոկոսանոց խաբեություն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Թալին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ճողվածք է ստացել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես ձեզ անհաջողություն եմ մաղթում. քաղաքացին՝ Փաշինյանին (տեսանյութ) ՔՊ-ն մեկ տարում 846 մլն 608 հազար դրամ է ունեցել Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ․ ՀՀ-ում Իրանի դեսպանություն Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ» Վարորդներին համատարած տուգանում են. ՆԳ նախարարի նոր որոշում Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ» Ինչպես է կերտվում պատմական պարտությունը Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը փախնելու են․ նրանք հաղթելու շանս չունեն (տեսանյութ) «Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել Ինչպես է թիկնապահը «շպրտում» Փաշինյանին մոտենալ ու լուսանկարվել փորձող երեխային Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է

«Մեկ ստորակետ է մնացել, որ պաշտոնական Երևանը հստակ ու վերջնականապես ասի իր տեսակետը՝ Շառլ Միշելը ծուղակ գցեց». Դավիթ Բաբայան

Մայիսի 14-ին Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումից հետո Շ. Միշելը հանդես եկավ հայտարարությամբ՝ փաստելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։

«Հաջորդ քայլը լինելու է սահմանների դելիմիտացիան 1991թ. Ալմա Աթայի հռչակագրով։

Այն ենթադրում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում և, մասնավորապես, Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ. կմ-ի սահմաններում, և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ. կմ-ի սահմաններում»,- նշված է Շառլ Միշելի հայտարարության մեջ։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով երեկվա հանդիպմանը և դրան հաջորդած հայտարարությանը, նախ ասաց, որ Միշելի այդ հայտարարությունն իսկապես զզվելի ու գարշելի հայտարարություն է.

«Միշելն իրեն նմանեցրեց Չեմբեռլենի հետ՝ 1938 թվականի մյունխենյան խայտառակ դավադրությունը կրկնվեց։

Երկրորդը՝ փաստորեն Միշելը՝ ի դեմս Եվրոպայի, դեռևս չեմ ասում՝ հավաքական Արևմուտք, մեկ ստորակետ է մնացել, տեսնենք՝ Միացյալ Նահանգները վերջնական ինչ կարծիքի է, բայց փաստորեն սա ցույց տվեց, որ Եվրոպան թքեց ժողովրդավարության վրա՝ մյունխենյան երկրորդ դավադրություն իրականացնելով։ Փաստորեն նրանք արդարացրեցին 2020 թվականի Ադրբեջանի ագրեսիան, արդարացրեցին այդ երկրի կողմից վարվող նացիստական քաղաքականությունը՝ Արցախի շրջափակման, անցակետի տեղադրման և այլն։ Ավելին, փաստորեն իրենք էլ հնարավոր է՝  գոտեպնդեին Ադրբեջանին այդ ամենն իրականացնելու համար, որովհետև ագրեսիան որևէ գնահատականի չարժանացավ։ Այսօր խոսում են Ուկրաինայի մասին, բա ինչո՞ւ մեր մասին չեք խոսում, այսինքն՝ ինչ է սա ցույց տալիս, փաստորեն իրենք են նաև այդ ագրեսիայի ուղղակի և անուղղակի մասնակիցները, որովհետև գնահատական չտվեցին և Արցախը բռնակցում են տոտալիտար Ադրբեջանին»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Դավիթ Բաբայանի խոսքով՝ այս ամենի մեջ միակ լավ բանն այն է, որ վերջապես Շառլ Միշելն ասաց ճշմարտությունը, որ սա է Եվրոպայի մոտեցումը։

«Նախևառաջ՝ մեկ ստորակետ է մնացել, որ պաշտոնական Երևանը հստակ ու վերջնականապես ասի իր տեսակետը։ Փաստորեն Շառլ Միշելը ծուղակ գցեց՝ հայտարարեց թիվ, որպեսզի վաղը-մյուս օրը որևէ մեկը չհրաժարվի, ասի՝ ես նման բան չեմ ընդունել։ Հիմա մենք պետք է հասկանանք՝ սա պաշտոնական Երևանն ընդունո՞ւմ է, թե՞ չի ընդունում, հավաստիացնո՞ւմ է, որ այդպես է, թե՞ չէ։ Այսպիսով՝ պետք է իմանանք պաշտոնական Երևանի դիրքորոշումը և պետք է իմանանք հայ ժողովրդի, գուցե հայ ժողովուրդն ուզում է, որ Արցախը տան, արցախահայությունը սպանդի ենթարկվի՝ չգիտեմ»,- հավելեց Դավիթ Բաբայանը։

Ըստ Դավիթ Բաբայանի, եթե Արցախը հայ ազգը ճանաչում է Ադրբեջանի մաս, ուրեմն, պետք է պապանձվի ու այլևս չխոսի Տիգրան Մեծից, Գրիգոր Լուսավորիչից, Նարեկացուց և այլն։

«Ես հիմա տեսնում եմ, որ նոր դիսկուրս են մտցնում, թե Երրորդ Հանրապետությունը փոխենք չորրորդով, հատուկ որպեսզի շեղեն, ի՞նչ երրորդ ու չորրորդ, Հայաստանն է վերանում։

Ինքս հավատացյալ մարդ եմ, Աստված մեծ է, բայց նաև ես հասկանում եմ, որ դարերի ընթացքում սխալ ենք թույլ տվել և այդ կեղտը պետք է ուտենք, որովհետև առանց դրա ապաքինում չի լինի։ Մենք իսկապես պետք է իմանանք, թե ով ենք մենք, ամենավատ բաները պետք է ցույց տանք ու որևէ բան չպետք է քողարկենք։ Փաստորեն հիմա կա երկու ելք, կա՛մ ազգովի պայքարում ենք, կռվում ենք, կա՛մ արժանապատվորեն չպետք է ընդունենք Ադրբեջանի լուծը, եթե նույնիսկ դա բերի Բիբլիական դուրս գալուն, բայց մեզ ոչխարի տեղ չպետք է դնեն, որովհետև ոչխարի վերջը խորովածն է»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>