Ստեփանակերտում բեմադրվել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան
Դիտել նաև
Ստեփանակերտի բենզինի պայթյունից անհետ կորածների ընտանիքն անօգնական է մնացել. օգնության կարիք կա
Ստեփանակերտն այլևս Երևանի քույր քաղաքը չէ... և՞, ի՞նչ. Տիգրան Ավինյան
«Ամեն ինչի համար» փող չխնայող կառավարությունը պայթյունից տուժած արցախցիներին կաջակցի՞. «Փաստ»
Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի խաչը
Ստեփանակերտում Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներն ինչ-որ շքերթ են կազմակերպելու
Մայրաքաղաքի Մշակույթի և երիտասարդության պալատում Արցախի պետական ակադեմիական երգչախմբի կողմից բեմադրվել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» (Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի մոտիվներով) օպերան։
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի պետական ակադեմիական երգչախմբի դիրիժոր Նինա Գրիգորյանը, երաժշտական արվեստում որպես իրադարձություն կարևորելով բեմադրությունը, նշել է, որ այն նաև երկու գլուխգործոցի ապոթեոզ է: «Ամբողջ ներկայացումը կազմակերպվել է երգչախմբի ուժերով: Մասսայական տեսարանների ներկայացմանը մասնակցում են երգչախմբի անդամները, իսկ մենակատարները կատարում են գլխավոր դերերի սոլոները:
Բեմադրող Հովհաննես Հովհաննիսյանն այնպիսի հստակ աշխատանք է կատարել, որ այս անգամ հեռավարի կարիք չունեինք, հիշում էին ամբողջ բեմադրությունը»,-ասել է Ն. Գրիգորյանը: