Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության մասին հերթական տեղեկատվական ամփոփագիրը:
Գերատեսչությունը նշում է, որ Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։