Ադրբեջանը թույլ չի տալիս ԿԽՄԿ մեքենաներին հիվանդների տեղափոխել Արցախից Հայաստան․ ԱՀ ՄԻՊ
Դիտել նաև
61 ընտանիք դիմել է ԿԽՄԿ-ին իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով
Հովիկ Աղազարյանը իշխանության «Գիքորի» դերն է կատարում՝ նշելով, որ իշխանության «բալը թանկ է»
Փաշինյանի միակ կարմիր գիծը
Էն աղետին պետք է տանեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Փաշինյանի անձնական սպասարկման «կարմրաբերետները» թուրքի նման հարձակվեցին դաշնակցական պատգամավորի վրա
Ադրբեջանի իշխանությունները, Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու անօրինական գործողությունից հետո, արգելում է Կարմիր խաչի մեքենաների տեղաշարժը և հիվանդների տեղափոխումը միջանցքով։
Իրավիճակի մասին ահազանգել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Անցակետ տեղադրելուց հետո Ադրբեջանն ամեն հնարավոր ձևով խափանում է Կարմիր խաչի գործունեությունն Արցախում։
Արդեն 11 օր է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարողանում առողջական ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդների տեղափոխել Հայաստանի բուժհաստատություններ»,- թվիթերյան իր էջում գրել է Ստեփանյանը։