Ասկերանին մոտ շրջվել է ադրբեջանցիներ տեղափոխող բեռնատարը, կան զոհեր
Դիտել նաև
2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Անկարան սպասում է Իրանի թուլացմանը, որպեսզի «լուծի» Հայաստանի խնդիրը
Ալիևը Զուլֆուգարովի միջոցով «ավետում» է այն մասին, թե ինչ են պահանջելու Հայաստանից «խաղաղության պայմանագիրը» կնքելուց հետո
Ստեփանակերտի ճանապարհին վթարվել է Ադրբեջանի ֆուտբոլային լիգայի ղեկավարությանը տեղափոխող ավտոբուսը․ երկու օկուպանտ մեռել է
Ադրբեջանում ծնված Արմեն Գրիգորյանը պատրաստ է Ադբեջանի հետ խաղաղության, իսկ Հայաստանը կհասցնի վերջնակետին
Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում՝ Ասկերանին մոտ, շրջվել է ադրբեջանցիներ տեղափոխող բեռնատարը, կան զոհեր։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հաղորդվում է, որ ավտոմեքենայի վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով տրանսպորտային միջոցը շրջվել է։
Վարորդը և մեկ ուղևոր զոհվել են։ Երկրորդ ուղևորը ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։

