Ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների կողմից միջադեպի հստակ գնահատական. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծմшն դեպքի մասին Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ՝ քաղաքական պատվերներ կատարող արդարադատության հետ Նիկոլը ազնիվ է եղել, ասել է՝ անկլավների, զիջումների հարց լինելու է, Սահմանադրության հարց լինելու է, և հասարակությունն այս ամենը լսել է ու գնացել ձայն է տվել. Հովհաննիսյան
11
21 օր անազատության մեջ է պահվում Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը Երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ Իտալական L'AntiDiplomatico պարբերականի կարծիքով, ԵՄ–ն փորձում է Հայաստանից նոր «Ուկրաինա» կերտել կովկասյան տարածաշրջանում Պն սպա է մահացել Ի՞նչ զիջումների շուրջ են պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանը ընտրություններից հետո ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում և որքան է ավելացել «Ուժեղ Հայաստան»-ին․ մանրամասներ Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը խոստովանում է, որ Ֆրանսիան միջամտել է հայաստանյան ընտրություններին Պատերազմ Արցախում
Ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների կողմից միջադեպի հստակ գնահատական. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծմшն դեպքի մասին Վաղը դիմելու ենք ԿԸՀ, որպեսզի հանձնաժողովը չեղյալ հայտարարի ընտրությունների արդյունքները. Նարեկ Կարապետյան 21 օր անազատության մեջ է պահվում Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Ես սա համարում եմ հանցագործություն, թալան, բյուջեի հանցավոր մսխում հանուն սեփական քմահաճույքների, հանուն թուրքական ստրկության» Գյումրիում, ուժեղ կարկուտից ու անձրևից հետո, միշտ այս կամրջի տակ նման վիճակ է ստեղծվում Ու այս մասին առանց ամոթի ու պատասխանատվության ասում է մի մարդ, որը 8 տարի նստած է վարչապետի աթոռին Քվեների վերահաշվարհը դեռ չավարտված՝ Կառավարությունը որոշել է մտնել քաղաքացու գրպանը Երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ՝ քաղաքական պատվերներ կատարող արդարադատության հետ ԲՀԿ-ն անցողիկ շեմից այն կողմ. Փաշինյանը` «Կաղ բադիկ» Իտալական L'AntiDiplomatico պարբերականի կարծիքով, ԵՄ–ն փորձում է Հայաստանից նոր «Ուկրաինա» կերտել կովկասյան տարածաշրջանում Պն սպա է մահացել Փաշինյանը ժողովրդից մանդատ չի ստացել որևէ գործողություն անելու համար. Տիգրան Քոչարյան Ի՞նչ զիջումների շուրջ են պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանը ընտրություններից հետո Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ժողովուրդը «ոչ» է ասել Նիկոլի՝ Հայաստանի ադրբեջանաgման քաղաքականությանը. Շարմազանով Սա ընտրողի մեղքը չէ. ԲՀԿ-ն նոր վերապահումներ է ներկայացրել ԿԸՀ Երանելի են նրանք, ովքեր իրենց Հայրենիքը չեն վաճառել ո՛չ ոսկու, ո՛չ արծաթի, ո՛չ էլ ծնկաչոք ապրելու իրավունքի դիմաց. Աբովյան Նիկոլը ազնիվ է եղել, ասել է՝ անկլավների, զիջումների հարց լինելու է, Սահմանադրության հարց լինելու է, և հասարակությունն այս ամենը լսել է ու գնացել ձայն է տվել. Հովհաննիսյան ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան. ազգային գաղափարի նոր փուլ» գիտաժողովի մասին «Ո՞վ է պատասխանատվություն կրելու քաղաքացիներից ապօրինի գանձված գումարների համար»․ Սոնա Աղեկյան Արտաքին միջամտություն, անհավասար պայմաններ, քաղաքական հետապնդումներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն Շատ վատ ծառայություն է մատուցում նա, ով նման հանձնարարություններ է տալիս ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Խնդիրը մանդատ վերցնել կամ չվերցնելը չէ, խնդիրը հստակ ռազմավարություն ունենալն է. Սերժ Սարգսյան Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին

Սորոսյան լափակերի դուրս տված բարբաջանքը լավ էլ հարմարեցվել է Հաղթանակի օրվան. ռուս փորձագետը՝ Փաշինյանին

Ռուսաստանում գործող Ռազմաքաղաքական լրագրության կենտրոնի փորձագետ Բորիս Ռոժինը բավականին կոշտ է արձագանքել Նիկոլ Փաշինյանի խոսքերին՝ կապված Հայրենական մեծ պատերազմն սկսվելու պահին ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Իոսիֆ Ստալինի գտնվելու վայրի հետ։

«Բոլորս հետահայաց այն պատկերացումն ունենք, որ Ստալինը հոգեբանորեն ամենապատրաստված վիճակում էր։ Երբ որ փնտրում են, իրեն գտնում են կեցավայրում, հատակին բերանքսիվայր պառկած։ Սկզբում մտածում են, թե վատացել է, մահացել է, անշարժ վիճակում պառկած էր։ Մանրամասները չեմ պատմում՝ ինչքան ժամանակ մտածում էին՝ ներս մտնել, թե՝ ոչ։ Բայց Ստալինը ողջ-առողջ էր։ Պատերազմը սկսելու լուրը քանդել է իրեն, որովհետև նոր պայմանագիր էր ստորագրել և իր ամբողջ հաշվարկն այն էր, որ պատերազմ Գերմանիայի հետ չի լինելու։ Ըստ վկայությունների՝ նա երեք օր բերանքսիվայր պառկած է եղել մինչև համոզել են՝ դու ես այդ վիճակում, բա մենք ի՞նչ վիճակում ենք, վեր կաց, ինչ-որ մի բան պետք է անեն»,- Փաշինյանին մեջբերել է Ռոժինը։

«Սա հին, դեռ խրուշչովյան պատմություն է։ Ընդ որում՝ վաղուց մերկացված, քանի որ վաղուց գաղտնազերծված են Ստալինի այցելությունների մատյանները Կրեմլում, և շատ լավ հայտնի է, թե ինչ էր անում Ստալինը պատերազմի առաջին օրերին և ում հետ էր աշխատում՝ երկիրը դնելով ռազմական ռելսերի վրա՝ նացիստական Գերմանիայի հարձակման պայմաններում։

Ստալինի աշխատանքի ժամանակացույցը Կրեմլում պատերազմի առաջին շաբաթում։

Հունիսի 21 – ընդունվել է 13 մարդ, ժամը 18.27-ից 23.00-ն։

Հունիսի 22 – ընդունվել է 29 մարդ, ժամը 05.45-ից 16.40-ը

Հունիսի 23 – ընդունվել է 8 մարդ, ժամը 03.20-ից 06.25-ը և 9 մարդ, ժամը 18.45-ից

հունիսի 24-ի ժամը 01.25-ը։ Հունիսի 24 – ընդունվել է 20 մարդ, ժամը 16.20-ից 21.30-ը։

Հունիսի 25 – ընդունվել է 11 մարդ, ժամը 01.00-ից 5.50-ը և 18 մարդ, ժամը 19.40-ից

Հունիսի 26-ի ժամը 01.00-ն։ Հունիսի 26 – ընդունվել է 28 մարդ, ժամը 12.10-ից 23.20-ը։

Հունիսի 27 – ընդունվել է 30 մարդ, ժամը 16.30-ից 02.40-ը։

Հունիսի 28 – ընդունվել է 21 մարդ, ժամը 19.35-ից 00.50-ը։

Ցանկության դեպքում դժվար չէ գտնել (հղումով Ստալինին այցելությունների ճշգրիտ ժամանակը 1941թ. հունվարից մինչև հունիսի վերջ), թե ով է ընդունվել Ստալինի կողմից այդ օրերից յուրաքանչյուրում։ Այդ հարցը վաղուց ուսումնասիրվել և փակվել է պատմաբանների կողմից, ինչպես և շատ այլ ֆեյքեր Հայրենական մեծ պատերազմի մասին»,- նշել է ռուս փորձագետը՝ ընդգծելով, որ նման հայտարարություն հնչում է Հաղթանակի օրվա նախօրեին։ «Ինքնին, Ստալինի մասին սորոսյան լափակերի դուրս տված բարբաջանքը լավ էլ հարմարեցվել է Հաղթանակի օրվան, որը ձեռք բերվեց Ստալինի ղեկավարությամբ։ Շատ կոպիտ է աշխատում»,- եզրափակել է նա։

NEWS.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>