Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Պատերազմ Արցախում
Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում

Պահն օրհասական է, լինել-չլինելու հարց է. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ապրիլքսանչորսյան ուղերձը. 

 

Սիրելի՛ հայրենակիցներ, 

Ամեն տարի ապրիլի 24-ին մենք ազգովի հիշում և ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, մեր 1.5 միլիոն սուրբ նահատակների, որ դարձան թուրքական յաթաղանի զոհ միայն այն բանի համար, որ հայ էին: 

Մարդկության դեմ ուղղված այդ հրեշավոր ոճրագործությունը վաղեմության ժամկետ չունի: Եվ քանի դեռ այն չի ճանաչվել ու դատապարտվել ամբողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից, մենք կարող ենք ականատես լինել ցեղասպանության նոր դրսևորումների ամբողջ աշխարհում:

Այսօր Արցախը կանգնած է թուրք-ադրբեջանական հայատյաց ու ցեղասպանական քաղաքականության նոր և իրական վտանգների առջև: Մեծ Եղեռնից 108 տարի անց էլ հայը շարունակում է կենաց-մահու պայքար մղել իր հայրենիքում ազատ ու անկախ ապրելու, սեփական իրավունքներն ու ազատությունները, ազգային շահերն ու արժանապատվությունը պաշտպանելու համար: 

134 օր շարունակվող շրջափակման մեջ պահելով Արցախի 120 հազար խաղաղ բնակչությանը, տասնյակ հազարավոր երեխաների ու ծերերի, ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները, անտեսելով միջազգային հանրության հորդորները և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ Ադրբեջանի բռնապետական իշխանությունները փորձում են ծնկի բերել մեր ժողովրդին: 

Սակայն մենք անդրդվելի ենք ու վճռական Արցախը միշտ հայկական ու անառիկ պահելու ճանապարհին: Մենք այլընտրանք չունենք։ Հայը չի կարող նորից հայրենիք կորցնել, դառնալ տարագիր ու սփռվել աշխարհով մեկ: Մենք պետք է դասեր քաղենք անցյալից ու միասնաբար կերտենք հայ ժողովրդի ապագան՝ այսօր և այստեղ:

Պահն օրհասական է, լինել-չլինելու հարց է ոչ միայն Արցախի, այլև՝ հայոց պետականության համար: Այսօր քան երբեւէ պետք է խոսքից անցնել գործի։ Համազգային պատասխանատվության, արժանապատվության, պահանջատիրության պահն է՝կանգնել Արցախի կողքին և կանխել նորանոր համազգային ողբերգություններն ու ձախողումները։

Ուստի, ապավինելով Մայր Հայրենիքին, աշխարհասփյուռ հայությանը և օտարերկրյա բարեկամներին՝ մենք բոլոր կազմակերպություններին ու սրտացավ անձանց խնդրում ու հորդորում ենք կիրառել բոլոր հնարավոր գործիքակազմերը ի պաշտպանություն Արցախի մաքառող ժողովրդի՝ հանուն հայոց համազգային շահերի և համամարդկային արժեքների:

Աստված պահապան հայ ազգին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>