Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով
Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Պատերազմ Արցախում
Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ»

Բևեռացումը գնալով խորանում է․ նոր հարուստներ իշխանության շուրջ

Բևեռացումը գնալով խորանում է․ նոր հարուստներ իշխանության շուրջ Բևեռացումը գնալով խորանում է․ նոր հարուստներ իշխանության շուրջ Ազգային ժողովում կառավարության անցած տարվա ծրագրի կատարողականն են քննարկում։ Այնպիսի ոգևորությամբ են խոսում անցած տարվա աճերի մասին, կարծես այդ աճերն իրենց աշխատանքի արդյունքն է։ Չլինեին Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները, այն ժամանակ կերևար կառավարության աշխատանքի արդյունքը։

Ռուս-ուկրաինական հակամարտությունը բերեց նրան, որ Հայաստանը հայտնվեց արտաքին դրական շոկերի տակ։ Բայց այդ մասին կառավարության հաշվետվության մեջ դիտավորյալ ոչինչ չեն գրել, որպեսզի «չխամրի» համաշխարհային աճերի փայլը։ Կարծես, եթե չգրեցին, դրանից մեծ բան է փոխվում։ Ո՞վ չգիտի, որ անցած տարվա տնտեսական աճերը կապված էին գերազանցապես ռուս-ուկրաինական առճակատման հետ։

Ռուսաստանի տնտեսական, քաղաքական իրավիճակն ու պատժամիջոցները հանգեցրեցին նրան, որ այդ երկրից տասնյակ-հազարավոր քաղաքացիներ տեղափոխվեցին Հայաստան՝ նպաստելով մի շարք ոլորտներում ներքին պահանջարկի ավելացմանը։ Եկավ նաև մեծ քանակությամբ կապիտալ։ Մասնավոր ֆինանսական փոխանցումները Ռուսաստանից հասան ռեկորդային չափերի։ 3,6 միլիարդ դոլարի մուտք եղավ միայն այդ երկրից։ Չհաշված, որ ևս 1,6 միլիարդ էլ ստացվեց այլ երկրներից։

Իշխանությունների խնդիրն էր՝ այդ գումարները ծառայեցնել ներքին տնտեսության զարգացումներին։ Բայց նույնիսկ դա չկարողացան անել։

Այդ գումարների մի մասը, որպես ավանդ, կախված մնացին բանկերում, որովհետև տնտեսության մեջ ներդնելու տեղեր պարզապես չկային։ Բանկային համակարգում առաջացավ գրեթե 2 մլրդ դոլարի ազատ միջոց, որն այդպես էլ չհաջողվեց տեղաբաշխել տնտեսության մեջ։

Ներքին տնտեսության արտադրական հզորություններն ավելացնելու, տնտեսական աճի պոտենցիալը բարձրացնելու, արտադրության ծավալները մեծացնելու փոխարեն՝ բավարարվեցին այստեղից-այնտեղից ապրանքներ ներմուծելով ու ռուսական շուկա մատակարարելով։

Այդ մատակարարումներն են, որ հանգեցրեցին արտաքին առևտրի ուռճացմանը։ Բազմաթիվ ապրանքների մատակարարումներ, որոնք Հայաստանում չեն արտադրվում կամ արտադրվում են չնչին ծավալներով, անգամներով ավելացան։ Անգամներով ավելացան նաև ներմուծումները, որոնք հետո վերածվեցին արտահանումների։ Իսկ թե դրանից ի՞նչ շահեց մեր տնտեսությունը, երևում է արդյունաբերության ցուցանիշներում։ Չնայած առաջացած հսկայական հնարավորություններին, արդյունաբերության աճի տեմպը կրկնակի ցածր էր տնտեսականից։

Տնտեսական այն աճերը, որոնք մատի փաթաթան են սարքել, այդպես էլ չբերեցին երկրում սոցիալական իրավիճակի լավացման։ Մանրածախ սպառումն անցած տարի մեր երկրում ավելացավ ընդամենը 2-2,5 տոկոսով։ Դա էլ՝ հիմնականում դրսից եկած քաղաքացիների կողմից ներկայացված բարձր պահանջարկի արդյունքում։

Հայաստանի բնակչության գերակշիռ մասն այդպես էլ չզգաց տնտեսական այդ աճերի ազդեցությունը։

Այն, որ պաշտոնական տվյալներով, միջին աշխատավարձի աճը գերազանցել է գնաճին, դա դեռ չի նշանակում, թե մարդիկ սկսեցին ավելի լավ ապրել, քան ապրում էին մեկ տարի առաջ։

Գնաճը, որը կրում են քաղաքացիները, ամենևին այն չէ, ինչ փորձում են ներկայացնել իշխանությունները։

Գնաճի իրական ազդեցությունը երևում է այն բազմաթիվ առաջին անհրաժեշտության ապրանքների կտրուկ թանկացումների տեսքով, որոնց հետ սպառողներն ավելի հաճախ են առնչվում։

Այդ թանկացումների տեմպը շատ ավելին է, քան բազմաթիվ աշխատող քաղաքացիների աշխատավարձերի աճը։ Դա է պատճառը, որ անգամ աշխատող քաղաքացիների մեծ մասը ստիպված էր կրճատել սպառումը։ Հատկապես որ, աշխատող զանգվածի մեջ քիչ չեն նաև այնպիսիք, ովքեր ստանում են նվազագույն աշխատավարձ։ Չնայած արձանագրվող բարձր գնաճին, իշխանություններն արգելակեցին նվազագույն աշխատավարձն ավելացնելու՝ ընդդիմության նախաձեռնությունները։ Անցած տարի նվազագույն աշխատավարձի որևէ բարձրացում այդպես էլ տեղի չունեցավ։ Փոխարենը՝ թանկացումների բարձր տեմպը պահպանվեց։ Ու այդ պայմաններում բազմաթիվ աշխատող քաղաքացիներ շարունակեցին ստանալ այնքան նվազագույն աշխատավարձ, որքան ստանում էին նախորդ տարի։

Նվազագույն աշխատավարձն անցած տարի Հայաստանում ընդամենը 68 հազար դրամ էր։ Այնքան, ինչքան մեկ տարի առաջ։ Եվ այդ գումարով մարդիկ մեկ ամբողջ ամիս պիտի ապրեին, նաև կոմունալ ծախսերը կատարեին։ Նվազագույն աշխատավարձ ստացողների քանակը Հայաստանում շատ մեծ է։ Աշխատողների գրեթե 40 տոկոսը ստանում է նվազագույն աշխատավարձ՝ 700 հազար աշխատողից շուրջ 280 հազարը։ Առնվազն այսքան մարդու աշխատավարձ անցած տարի չի բարձրացել, այնինչ թանկացումների պակաս չի եղել։ Այդպես են տնտեսական երկնիշ աճը զգացել այդ մարդիկ։ Նաև ուրիշները, այդ թվում և՝ սոցիալական խոցելի խմբերը՝ թոշակառուներն ու մյուսները։ Թոշակը Հայաստանում վերջին անգամ բարձրացել էր 2020թ.։ Այն էլ՝ 3 հազար դրամով։ 2021թ., չնայած բարձր գնաճին, դրանք մնացին նույնը։ Անցած տարի էլ միայն սեպտեմբերից կառավարությունը բարեհաճեց 3 հազար դրամով թոշակ ավելացնել։ Երկու տարվա համատարած թանկացումներից ու հատկապես սննդի անհամեմատ բարձր գնաճից հետո, թոշակները բարձրացրել են ընդամենը 3 հազար դրամով։ Թե այդ 3 հազար դրամը որքանով է բարելավել այդ մարդկանց կյանքը, դժվար չէ պատկերացնել։

Հիշեցնենք, որ Հայաստանում 466 հազար կենսաթոշակառու և շուրջ 73 հազար նպաստառու կա։ Միասին կազմում է 539 հազար կամ բնակչության գրեթե 18 տոկոսը։ Եվս 170-180 հազար գործազուրկ կա։ Ու այս մարդիկ ևս անմասն են եղել այդ երկնիշ տնտեսական աճերից։ Երկնիշ տնտեսական աճերից քչերն են օգտվել, որովհետև աճը որակ չունի։ Եղածն էլ իշխանության թեթև ձեռքով խիստ անհամաչափ է բաշխվում հասարակության մեջ։ Դրա համար էլ բևեռացումը երկրում գնալով խորանում է՝ իշխանության ներսում ու շրջապատում նոր հարուստներ և ունևորներ են ի հայտ գալիս։ Իսկ հասարակությունը շարունակում է կերակրվել «համաշխարհային» տնտեսական աճերի վերաբերյալ դատարկ կամ ոչինչ չտվող հայտարարություններով։

Հակոբ Քոչարյան

Աղբյուրը` 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>