Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի չորս խախտում․ ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։
Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:
Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի չորս խախտում: Տուժածներ չկան։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ, տվյալ փաստերի վերաբերյալ քննություն է անցկացնում, ասվում է ՌԴ ՊՆ տարածած տեղեկագրում: Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել:
Ռուս խաղաղապահներն ապահովել են Գորիս – Ստեփանակերտ երթուղով մարդասիրական բեռով երկու ավտոշարասյունների ուղեկցումը։