Արցախի «Հանրապետական» ԲԿ տեղափոխված քաղաքացիները գտնվում են բժիշկների հսկողության տակ․ ԱՆ
«Տեղում ադրբեջանցիների միջամտության պատճառով վատացել է մեր քաղաքացիներից չորսի ինքնազգացողությունը, ռուս խաղաղապահները ապահովել են շտապ օգնության մեքենայի ժամանումը և նշված չորս քաղաքացիները (կանայք) տեղափոխվել են ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ։ Այս մասին տեղեկացրել են Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունից։
Բոլորին ցուցաբերվել է պատշաճ առաջին օգնություն և նրանք այս պահի դրությամբ գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Նրանց կյանքին որևէ վտանգ չի սպառնում»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ ռուս խաղաղապահները փորձել են ՀՀ Գորիս քաղաքից Արցախ տեղափոխել թվով 27 քաղաքացիների (ներառյալ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ), սակայն Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի «էկոամտիվիստները» արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը: