Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Պատերազմ Արցախում
Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը

Ընտանեկան բռնության և հայ մտավորականության լիակատար դատարկության մասին

Ցանկացած ժողովուրդ ազգ է դառնում իր մտավորականության միջոցով: Մտավորրականությունն է, որ ձևակերպում է ազգային գաղափարներ, առաջարկում պետական ծրագրեր, ներկայացնում յուրօրինակ հասարակական պայմանագիր` քաղաքացու և պետության միջև: Ողջ աշխարհում այդպես է: Բացառություն չի կազմում նաև Հայաստանը: Սակայն Հայաստանն այնուամենայնիվ մի բացառություն ունի. նրա մտավորականությունն իր տեսակով և բովանդակությամբ այլ է. այս մտավորականությունն ապրում է բացառապես իռացիոնալ գաղափարներով, և դա ունի խոր պատճառներ. չկա պետական բնազդ, հասարակական դեմոկրատական պատկերացումներ. ավելի քան 600 տարի պետականություն չունեցող ժողովուրդը չէր կարող ունենալ այլ մտավորականություն. հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ 100 տարի առաջ ժողովուրդը վերապրեց ցեղասպանություն. այդ ցեղասպանության պատճառը միայն թուրքերը չէին. իրենց մեղքն ունեին նաև մեծ տերությունները` Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը, սակայն այդ ցեղասպանության գլխավոր պատճառը հայ մտավորականությունն էր` իր գաղափարներով: Հայ մարդը շատ լավ կարող է ապրել այլ երկրում` Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, նույնիսկ ավտորիտար երկրներում` Իրանում, թուրքիայում և այլն: Ընդ որում, հայերն օտար երկրներում ծաղկում և բարգավաճում են, որովհետև հայերն ապրում և զարգանում են ուրիշ երկրներում: Հայ մարդու մոտ կա զարգանալու և ապրելու կոդ, բնազդ, սակայն նա չունի պետականության բնազդ, որովհետև պետականության բնազդը հասարակ մարդուն տալիս է իր սեփական մտավորականը, իսկ այդ մտավորականն իր տեսակով և բնույթով հակապետական է: Ուշադրություն դարձրեք այն հանգամանքի վրա, որ Խորհրդային Հայաստանը, որ գտնվում էր ԽՍՀՄ-ի կազմի մեջ, ավելի անկեղծ և ազնիվ մտավորականներ տվեց, քան այսօր, երբ Հայաստանն անկախ է , որովհետև խորհրդահայ մտավորականը, գրողը, բանաստեղծը, դերասանը, կոմպոզիտորը ինտեգրված էին մեծ համակարգի մեջ և դրսից ստանում էին առողջ արժեքներ, մինչդեռ հայ մտավորականը սեփական երկրի մեջ եփվում է գավառական արժեքների մեջ և չունի որևէ պոզիտիվ գաղափար սեփական ազգի համար: Հենց դրա պատճառով է, որ 90-ականներին, երբ հայ մտավորականները եկան իշխանության, նրանք արագ կորցրեցին իրենց իշխանությունը, և նրանց տեղը եկավ ապաքաղաքական տարրեր: Բայց դրա մեղավորը նրանք  չեին, դրա մեղավորն այդ մտավորականներն էին, որոնք ապրում էին անմեղսունակ արժեքներով, և հակագիտական, հակապետական պատկերացումներով: Դրա համար էլ պետությունը դուրս շպրտեց նրանց իր համակարգից: Բայց քանի որ պետությունը վակուում չի սիրում, օբյեկտիվորեն այդ մտավորականների տեղը հայտնվեցին այդ շրջանակները: Հայաստանի ողբերգությունը հենց դրա մեջ է: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ անցումային փուլում, երբ քաղաքական գործիչներն իրենց վարկաբեկում են, նրանք հեռանում են ասպարեզից և նրանց տեղը գալիս է զինվորականությունը: Աշխարհի մոտ 180 երկրներից 150-ում հենց այդպես է ընթացել պատմական զարգացումը: Ռուսաստանում իշխանության է եկել այդ երկրի անվտանգության ծառայությունը, ինչը բնական է, քանի որ 90-ական թվականների ռուսական դեմոկրատները ցույց տվեցին իրենց բացարձակ սնանկությունն ու դատարկությունը, որի արդյունքում ռուսական պետականությունը կանգնած էր փլուզման առջև: Ուկրաինայում այսօր քաղաքական ծաղրածուների ժամանակաշրջանն է, որն ավարտվելու է կամ` այդ երկրի փլուզմամբ, կամ էլ` ինչ- որ մի գերտերություն այդ երկիրը վերցնելու է իր խնամակալության տակ: Հայաստանի բախտն այդ իմաստով քիչ է բերել, որովհետև ինչպես վերը նշեցինք, հայ մտավորականների քաղաքականությունից հեռանալուց հետո երկիրը հայտնվեց ապաքաղաքական շրջանակների ձեռքում, որովհետև Հայաստանը չուներ իր ФСБ-ն և ցավոք սրտի, հասունացած չէր նաև իր զինվորականությունը: Սակայն ցավոք, այդպես երկար հնարավոր չէ պահել պետական կառույցը: Կամ այն կփլվի` դրսի ազդեցության տակ, օրինակ` Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում, կամ էլ այն կհայտնվի մի մեծ գերտերության խնամակալության տակ, օրինակ` Ռուսաստանի: Ցավոք սրտի, Հայաստանի համար այլևս երրորդ տարբերակ չկա, որովհետև այս 26 տարիների ընթացքում պարզ դարձավ հայ մտավորականության և քաղաքական այսպես կոչված շրջանակների լիակատար սնանկությունը, որովհետև նրանք ոչինչ չեն հասկանում պետություններից, պետական կառավարումից, պետական կառուցվածքից: Ուշադրություն դարձրեք այն բանին, որ  բռնության է մատնված ողջ ժողովուրդ արդեն երկու սասնամյակ, սակայն այս մտավորականությունը կամ լռում է, կամ հանդես է գալիս անհեթեթ, անմեղսունակ գաղափարներով: Բայց երբ որ պարզվեց որ ընտանեկան բռնության մասին առաջարկությունով է հանդես գալիս իշխանությունը, այս մտավորականությունը "զարթնեց", ընդ որում զարթնեց ոչ թե առաջադեմ հայացքներով, այլ` ճիշտ հակառակը: Սա աննախադեպ երևույթ և սա է այս ժողովրդի իրական ողբերգությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>