Արցախից ռուս խաղաղապահների միջնորդությամբ 28 ՌԴ քաղաքացի է դուրս բերվել
Ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, ռուսական խաղաղապահ զորախմբի զինվորականներն իրականացրել են Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիների տարհանումը, որոնք ավելի վաղ ժամանել են Լեռնային Ղարաբաղի տարածք։
Միջոցառման արդյունքում դուրս է բերվել 28 մարդ, այդ թվում՝ 8 երեխա։