Խելքի եկե´ք, զսպեք ձեր մեջ անիծված եղանակով հարստանալու տենչը․ Արցախի ԱԺ նախագահ
Դիտել նաև
Արթուր Հովհաննիսյանի տան վարձը պետբյուջեից է վճարվել
«Թույլ չենք տալու խաղահրապարակի տեղում 18-հարկանի շենքեր կառուցել»․ Արթուր Չախոյան
Ինչո՞ւ ինչ-որ միջազգային կազմակերպություն պետք է պարեկի մեր երկրով անցնող, կոնֆլիկտավտանգ ճանապարհը․ Խաչատրյան
«Nike-ի զեղչի քարտով ո՞նց կարելի է պատրաստվել ահաբեկչության»․ Արթուր Սուքոյան
Արթուր Սարգսյանը կալանավորվեց 2 ամսով
Իլոն Մասկը, Հենրի Ֆորդը և Ստիվ Ջոբսը երազել են ոչ թե կարճ ժամանակահատվածում հարստանալու մասին, այլ՝ լավ ապագայի: Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, հայտարարություն-կոչ է տարածել Արցախի ԱԺ Արթուր Թովմասյանը: Կոչում նաեւ ասվում է. «Կյանքը ցույց է տվել, որ իրենք ճիշտ են, որովհետև նրանք հարստացել են ոչ թե հասարակությունից գողանալու միջոցով, այլ հարստացել են կյանքը հասարակության համար հարմարավետ ու բարեկեցիկ դարձնելու միջոցով: Հայ իրականության մեջ այլ է: Առանձնապես դատապարտելի է պաշարման մեջ գտնվող ժողովրդի հաշվին որոշ մեր հայրենակիցների ակնթարթային հարստանալու մոլուցքը:
Հայրենակիցնե´ր
Շրջափակումը մի օր կավարտվի:
Խելքի եկե´ք, զսպեք ձեր մեջ անիծված եղանակով հարստանալու տենչը: Դժվարը ուտելը չէ, դժվարը մարսելն է:»

