ՌԴ ՊՆ-ն Մարտակերտի շրջանում արձանագրել է հրադադարի ռեժիմի խախտում
Արցախի Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ-ի տեղեկագրից։ «Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերով փաստի առթիվ քննություն է իրականացվում»,- ասված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի Մարտակերտի շրջանի գլխավոր մասնագետ Ալյոշա Զաքարյանը ոստիկանության շրջանային բաժնում հաղորդել է, որ երեկ՝ մարտի 26-ին, Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում հակառակորդի կողմից իրենց ուղղությամբ անկանոն կրակոցներ արձակելու մասին:
Ոչ ոք չի տուժել: Դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները: