Խաղաղապահները հրադադարի ռեժիմի երեք խախտում են արձանագրել
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երեք խախտում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: «Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերը տվյալ փաստի առնչությամբ քննություն են անցկացնում», - նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ նախօրեին Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնել էին, որ մարտի 23-ին և մարտի 24-ի առավոտյան, ադրբեջանական մարտական դիրքերից տարբեր տեսակի ու տրամաչափի զինատեսակներով թիրախավորել և կրակ են բացել Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի խաղողայգիներում էտման աշխատանքներ իրականացնող մի խումբ քաղաքացիների ուղղությամբ: Տուժողներ չեն եղել: Դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները։