Արցախի պետական նախարարին զեկուցվել է ապաստարանների վիճակի մասին
Արցախի Հանրապետության պետական նախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Գուրգեն Ներսիսյանը հրավիրել է խորհրդակցություն քաղպաշտպանության բոլոր ծառայությունների և շրջանների վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ։
Պետական նախարարը նշել է, որ անհրաժեշտ է հստակեցնել քաղպաշտպանության պլանով նախատեսված կարճաժամկետ և երկարաժամկետ անելիքները, որպեսզի բոլոր իրավիճակներում պատշաճորեն ապահովվի բնակչության անվտանգությունը։
Հանդիպման ընթացքում զեկուցվել է ապաստարանների վիճակի, ինչպես նաև քաղպաշտպանության պլանով նախատեսված միջոցառումների մասին։
Պետական նախարարը նշել է, որ անհրաժեշտ է ամենասեղմ ժամկետում ներկայացնել կատարման ենթակա աշխատանքների ցանկը՝ համապետական միջոցառում պլանավորելու և պետական կառավարման համակարգում աշխատող անձանց ու քաղաքացիների ուժերի մեկտեղմամբ այդ աշխատանքները կատարելու համար:
Գուրգեն Ներսիսյանը համապատասխան հանձնարարականներ է տվել իրավիճակից բխող հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ: