Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով
Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Պատերազմ Արցախում
Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի

«Մեր հարցերի պատասխանները չստացանք Փաշինյանից. նորից շեղվեց, գնաց հին պատմություններ, նախկիններ, 30 տարի առաջ». Սամվել Լուլուկյան

Մարտի 2-ին Գերմանիա կատարած աշխատանքային այցի ավարտին Նիկոլ Փաշինյանն առիթն օգտագործելով՝ հանդիպել է նաև հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ ու պատասխանել է նրանցից մի քանիսի հարցերին։

Հանդիպումը սկսվեց այցի և ստացած տպավորությունների մասին Փաշինյանի կարճ հաշվետվությամբ: Հերթով թվարկեց, որ տնտեսական խորը խնդիրներ, ներքին անվտանգության և ժողովրդավարության առումով խնդիրներ չունենք և չենք ունենա, բայց լավ լուր չունենք արտաքին միջավայրի և անվտանգության առումով: 9 րոպեանոց խոսքից հետո ներկաներին հարցեր տալու հնարավորություն տվեց: Առաջինը Փաշինյանին հարց ուղղեց Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանը։

Նրա՝ Փաշինյանին ուղղված հարցը հիմնականում վերաբերում էր Արցախին ու Արցախի ինքնորշման իրավունքին։

168.am-ի խնդրանքով Սամվել Լուլուկյանը պատասխանեց այս հանդիպման և մի քանի այլ թեմաների վերաբերյալ հարցերին։

–Պարոն Լուլուկյան, Դուք ինչպե՞ս կգնահատեք Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը, արդյո՞ք հաջողվեց ստանալ ձեր բարձրացրած հարցերի պատասխանները։

–Ցավոք, մեր հարցերի պատասխանները չստացանք։ Կոնկրետ իմ հարցադրմանը պատասխան չտվեց, իմ հարցի հիմնական ուղղվածությունը վերաբերում էր Արցախի ինքնորոշման իրավունքին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը, որը ներկայացրել են՝ ընտրողներից ձայներ կորզելու համար, և փաստացի այսօրվա քաղաքական թիմը չի օգտագործում Արցախի ինքորոշման իրավունքի գաղափարը։ Նրանք միայն խոսում են արցախահայության իրավունքների մասին, դրանից խոսում է նույն Ալիևը։ Փաստորեն Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարում է ինքնորոշման իրավունքի սկզբունքի մասին՝ ընդգծելով, որ Արցախի հարցը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի սկզբունքով, բայց Նիկոլ Փաշինյանն այդտեղ շատ տարօրինակ ձևով, որպես Հայաստանի վարչապետ, նորից խոսում է միայն արցախահայության իրավունքների մասին։ Նա կոնկրետ իմ հարցադրմանը չպատասխանեց, նորից շեղվեց, գնաց հին պատմություններ, նախկիններ, 30 տարի առաջ և այլն։ Վերջում էլ ասաց, թե իմ հարցին չի պատասխանել, քանի որ ընդլայնել եմ հարցը, այդ պատճառով էլ դետալներին չգնաց։ Չպատասխանելով հարցիս, փորձեց այդ ամբողջը շեղել։

–Գերմանիայից ուշադրությամբ հետևում եք Հայաստանում ու Արցախում տեղի ունեցող իրադարձություններին և քաղաքական զարգացումներին: Արդեն 83-րդ օրն է՝ շրջափակման մեջ է Արցախը: Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունն ինչի՞ կհասցնի, Ձեզ կարծիքով՝ ի՞նչ ճակատագիր է սպասվում Հայաստանին ու Արցախին։

–Ինչպես մենք ենք նկատում՝ իրենք ամբողջությամբ ձեռքերը լվացել են Արցախից, առհասարակ Արցախի ինքնորոշման իրավունքից։ Եթե իրենք նման քաղաքականությունը շարունակեն, ցավոք, Արցախը հայաթափվելու է, այս առումով ապագան լավ չեմ տեսնում։ Նիկոլ Փաշինյանին ուղղված իմ հարցադրման նպատակը հենց դա էր, որ մենք կարող ենք օգտագործել Արցախի ինքնորոշման իրավունքը, նաև օգտագործել Բերձորի միջանցքի փակման հարցը՝ ինչպես Կոսովոյի տարբերակն էր։ Այսինքն՝ ուզում էի ասել, որ քաղաքական ասպարեզում այդ հնարավորությունը կա, և հարցը կարող ենք լուծել ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Ցավոք, նման պայմաններում լավ ապագա չենք կարող տեսնել Արցախին, ինչպես նաև Հայաստանին։

–Սփյուռքը մեծ լոբբինգ է իրականացնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար։ Այժմ Հայաստանն աշխատանքներ է տանում Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։ Նախկինում ևս Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատանք տարվել է, սակայն ՀՀ բոլոր ղեկավարներն ընդգծել են առանց նախապայմանների բանակցությունների պայմանը: Այսօր Թուրքիան շարունակում է նախապայմաններ դնել, նման իրավիճակում Թուրքիայի հետ կարգավորումը որքանո՞վ է բխում Հայաստանի շահերից, ի՞նչ նախապայմաններով են ընթանում բանակցությունները:

–Նախ պետք է հստակեցնենք ու արձանագրենք՝ արդյոք այդ հանդիպումներն ու բանակցություններն ընթանո՞ւմ են առանց նախապայմանների։ Շատ հստակ Թուրքիան հայտարարել է, որ քանի դեռ Ադրբեջանի հետ ձեր հարցերը չեք լուծել՝ հարաբերություններ չենք հաստատելու։ Այսինքն՝ այստեղ հստակ է ու ակնհայտ է, որ արդեն նախապայման կա Արցախի հետ կապված։

Մենք Փաշինյանի հետ հանդիպմանն ուզում էինք նաև երկրորդ հարցը հնչեցնել։ Մեր վարչության ատենապետը, սակայն, ժամանակի սղության պատճառով չկարողացավ։ Պետք է հարցնեինք, որ սփյուռքը, հատկապես գերմանահայությունն ունի «կարմիր գծեր», և մենք երբեք չենք հանդուրժի, եթե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հայկական կողմը հրաժարվի, և դա լինի Թուրքիայի կողմից նախապայման, և հենց սա լինի հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գինը։ Սա սփյուռքի համար «կարմիր գիծ» է, մենք ուզում էինք հնչեցնել սրա մասին հանդիպմանը, ցավոք, ժամանակ չեղավ։

Հարևանների հետ հարաբերություններ հաստատելը նորմալ է, բայց ի՞նչ գնով։ Թուրքիան ազնիվ մղումներ չունի և նախապայմաններ է թելադրում։ Կարծում եմ՝ նման պայմաններում, հատկապես պատերազմից հետո նման թույլ վիճակում կանգնելու ենք դժվարին խնդրի առջև։

Մենք վերջերս հանդիպել ենք Ցեղասպանության դատապարտման բանաձևի համահեղինակներից մեկի հետ, նա շեշտադրեց, որ մշտապես հայ համայնքի կողքին է, և ամբողջը դրանով չի ավարտվելու։ Այնպես չէ, որ Բունդեսթագը բանաձևն ընդունեց, ու դրանով հարցն ավարտվում է, մենք շարունակելու ենք պայքարել այդ ուղղությամբ։ Մեր ինքնության, սփյուռքի համար սա կարևորագույն խնդիր է, մենք երբեք սա չենք հանդուրժի:

–Վերջին շրջանում ՀՀ իշխանությունները սփյուռքի մի խումբ հայ գործիչների մուտքը Հայաստան, որպես անցանկալի անձ, արգելեցին։ Դուք մտավախություն չունե՞ք, որ այդ վարքագիծը նաև Ձեր նկատմամբ կկիրառեն։

–Ես որևէ մեկից վախ չունեմ, միայն Աստծո առաջ վախ ունեմ։ Առաջին անգամ չէ, որ ինքս հրապարակայնորեն խոսում եմ այս թեմաների շուրջ։ Ինձ համար կարևոր չէ, որ ես նայեմ, թե իմ ելույթներից ու հարցազրույցներից հետո ինչ տեղի կունենա։ Ես այդ ամենն անում եմ իմ ունեցած սկզբունքների ու գաղափարների հիման վրա, հայ լինելով եմ այդ կարևորագույն հարցերը շոշափում և այդ պահին չեմ մտածում, թե ինչ տեղի կունենա ինձ հետ, դա ինձ համար կարևոր և էական չէ։ Մենք դատապարտում ենք սփյուռքի կարևոր հայ գործիչների՝ Հայաստան մուտքի արգելքը, հատկապես՝ Մուրադ Փափազյանի հետ կապված, նա մեր սփյուռքի կարկառուն դեմքերից է և Հայ դատի համար մեծ գործունեություն է ծավալել Ֆրանսիայում։ Նման հայամետ գործչի մուտքը հայրենիք արգելելն անընդունելի եմ համարում։ Յուրաքանչյուր հայ կարող է իր կարծիքը հայտնել, եթե այսօր մենք խոսում ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, ապա դա միայն Հայաստանի հարցը չէ, այլ համայն հայության, որովհետև Հայաստանն առանց սփյուռքի չի կարող ինչ-որ քայլերի դիմել՝ առանց նրա կարծիքը հաշվի առնելու։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>