Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
23
Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Պատերազմ Արցախում
Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր».

Այն, ինչ չստացվեց 2008-ի մարտի 1-ին, Հայաստանի ու Արցախի գլխին ջարդվեց 10 տարի անց

Տարիների հեռվից ոչ այնքան վաղ անցյալի իրադարձությունները երևակվում են այլ լույսի ներքո: Հատկապես, եթե նկատի ունենանք 2018-ին կատարվածը, փողոցային պայքարի միջոցով իշխանության զավթումը, դրանից ուղղակիորեն բխող հաջորդած զարգացումները, 2020-ի աղետը և 09.11.20-ին արձանագրված ու մինչ օրս ձգվող շարունակական կոշմարը:

Ի՞նչ էր տեղի ունենում 2008-ի փետրվարի վերջին տասնօրյակում, որ իրադարձային կուլմինացիային հասավ մարտի 1-ին: Ըստ էության, դա հետընտրական խմորումները բևեռացնելու և փողոցային տարբերակով, այդ թվում՝ ներքին ատելության բացահայտ սերմանմամբ, ակնհայտ բռնությունների, անկարգությունների հրահրման տարբերակով Հայաստանում իշխանությունը զավթելու կոնկրետ փորձ էր: Դա, կարելի է ասել՝ «մաքսիմում ծրագիրն» էր: Իսկ «մինիմում ծրագիրը» արյունահեղությունն էր:

Ի վերջո, պատահական չէր, որ անկարգությունների հրահրման առաջին դերերում Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի նկատելի «դեմքերն» էին, ինչպես օրինակ Նիկոլ Փաշինյանը կամ այդ ամենի վերաբերյալ վստահելիների միջոցով դեպքի վայրից «մարտական գործողությունների» հաղորդագրություններ ստացող ու այդ ամենից խիստ ոգևորվող Ալիկ Արզումանյանը (կհիշեք հանրահայտ ձայնագրությունները, այդ թվում «Լֆիկի բաներից ուտելու», այն է՝ անկարգության մասնակիցների կողմից թալանված «Երևան սիթի» սուպերմարկետից թռցրած «բարիքներից» համտեսելու մասին խոսակցությունը):

Բայց այս պարագայում հարցը այն չէ, թե 15 տարի առաջ ով էր «խաղաղ ցուցարար» ապահովում բարիկադավորվածների համար, ով էր «մարտական մասի» հանձնառուն, ով էր իր օբյեկտում զենք-զինամթերք կուտակել, որ հետո կողքի ջրավազանն էր լցրել, ովքեր էին «խաղաղ ցուցարարների» թիկունքից ոստիկանների վրա կրակում, և վերջիվերջո՝ ում «հոգին էր փառավորվել»՝ ոստիկաններից վահաններ կամ մահակներ խլելուց: Առավել ևս, որ անցած տարիներին այդ հարցերը, ամենատարբեր առիթներով ստացել են իրենց պատասխանը:

Արդեն 2018-ին ու հաջորդող տարիներին և հենց հիմա՛ կատարվող իրադարձությունների փորձով ծանրաբեռնված (ցավո՛ք), կարելի է վստահ ենթադրել, եթե ոչ՝ պնդել, որ 2008-ին հետընտրական ալիքի վրա փորձ արվեց տապալել Հայաստանն ու հընթացս «լուծել Ղարաբաղի հարցը», այսինքն՝ Արցախի հետ անել այն, ինչը արվեց և արվում է հիմա՝ Նիկոլ փաշինյանի գլխավորած իշխանության ու խմբակի միջոցով:

Հարկավ, կլինեն հակաճառողներ, թե՝ Տեր-Պետրոսյանը, իշխանության գալու դեպքում, այլ կերպ կվարվեր, իր սիրելի «փուլային տարբերակով» կգնար, կորուստները, միգուցե ավելի քիչ կլինեին, անարյուն կլիներ, առանց զոհերի (ինչպես Նիկոլ Փաշինյանը մի առիթով վերջերս խոստովանեց, թե՝ «ամեն դեպքում նույնն էր լինելու, բայց առանց զոհերի) և այլն, և այլն: Բայց խորքում իմաստը նույնն է. զիջումների գնալ Արցախի հարցում՝ այդպիսով խարխլելով Հայաստանի անվտանգության ապահովման ու պաշտպանության համակարգը, զրոյացնել Հայաստանի տարածաշրջանային կշիռն ու կտրել Ռուսաստանից և Իրանից, թուլացնել՝ թուրքական համակողմանի ազդեցության, անգամ՝ տիրապետության տակ մտցնելով: Այսինքն, այն՝ ինչ արվում է 2018-ից սկսած, մինչև 2020-ի պատերազմը համեմատաբար թաքուն, իսկ նոյեմբերի 9-ից հետո՝ անթաքույց՝ պարտությամբ հպարտանալու և այդօրինակ այլ անհեթեթ կոչերի ուղեկցությամբ, թրքացումն ու վիլայեթացումը որպես «խաղաղության օրակարգ» հրամցնելով:

Այդ նպատակադրման սցենարիստները հաջորդող տասնամյակում բավականին վերանայեցին նախորդ փորձի (2008-ի) քայլերը՝ «սխալների ուղղում» անելով, բռնությունից «առանց բռնության», «դատարկ ձեռքերի» (ու նաև՝ գլուխների) մարտավարության անցնելով, մի ամբողջ տասնամյակ ստապատիր քարոզչության ու մանիպուլյատիվ հնարքների վրա խաղալով (քավ լիցի, «խաղալու» տեղ էլ կար, նյութ էլ): Ավելին, տիկնիկավարներն ընտրեցին ու նաև փորձարկեցին «նոր լիդերի» մի քանի հնարավոր տարբերակ՝ տարիներ անց նրանց շարքից «առաջ քաշելով» ամենից անպատասխանատու, պոպուլիստ, ստախոս, Արցախը թշնամուն հանձնելու առումով ոչ մի բարդույթ չունեցող մեկին, որն էլ, հանրագումարում բերվեց իշխանության: Մեծ հաշվով, 2018-ին արվեց այն, ինչը չհաջողվեց 2008-ին, ըստ որում՝ 2008-ին չստացվեց բացառապես այդ ժամանակվա իշխանության ձեռնարկած թեպետ որոշ չափով ուշացած, բայց կտրուկ գործողությունների ու հակազդեցության պատճառով:

Իսկ 2008-ի մարտի 1-ին արյունահեղություն և 10 հայ մարդու կյանք արժեցած անկարգություններ հրահրելու առումով էական դերակատարում ունեցած Նիկոլ Փաշինյանը՝ տասը տարի անց հայտնվելով պետության ղեկին, արդեն ամբողջ երկիրն ու ժողովրդին տարավ սոսկալի աղետի ու արյունահեղության, ծանրագույն կորուստների... ու դեռ շարունակում է տանել:

Ա.Հակոբյան

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>