Քուրդ զինյալների իրականացրած պայթյունի հետևանքով Թուրքիայի հարավ-արևելքում 4 զինվոր է մահացել
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալները հարձակում են իրականացրել զորամասի և ավիաբազայի միջև ընկած ավտոճանապարհին։ Պայթյունի հետևանքով մահացել է 4 զինվոր, ևս 4-ը վիրավորվել է:
Ինչպես հայտնում է Tert.am-ը` թուրքական «Սյոզջու» պարբերականին հղումով, ՔԱԿ գրոհայիններն ինքնաշեն պայթուցիկներն ավտոճանապարհին տեղակայել էին նախապես: Հարձակման լուրը, ինչպես նաև զոհված զինվորների ինքնությունը հաստատվել է նաև Հաքքարիի նահանգապետարանի կողմից:
Մանրամասները՝ Tert.am-ում: