Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ

Ադրբեջանը կրկին որդեգրում է նույն գործելաոճը. ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը՝ Սումգայիթի ջարդերի մասին

Իրանում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել 1988 թ. փետրվարի 27-29-ին տեղի ունեցած Սումգայիթի ջարդերի վերաբերյալ:

«1988 թ. փետրվարի 27-29-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ խաղաղ և օրինական ճանապարհով իրենց իրավունքների համար պայքարին ի պատասխան՝ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների հրահրմամբ կազմակերպվեցին հայ բնակչության ջարդեր, բռնի տեղահանումներ, որոնք շարունակվեցին նաև այլ քաղաքներում՝ Կիրովաբադում, Բաքվում։ Ջարդերից հետո Ադրբեջանի երբեմնի հայաշատ քաղաքներն ամբողջությամբ հայաթափվեցին, կես միլիոն հայ դարձավ փախստական՝ զրկվելով իր ունեցվածքից։

Ըստ խորհրդային մարդահամարների տվյալների՝ մինչ վերոնշյալ ջարդերը Սումգայիթում ապրել է 18 հազար, Բաքվում՝ 250 հազար, Կիրովաբադում՝ 48 հազար հայ։

Ադրբեջանում հայերի դեմ իրականացված ջարդերը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ հանուն իր պատմական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու խաղաղ և ժողովրդավարական պայքարը բռնի ուժով ճնշելու նպատակ էին հետապնդում։ Այդ պայքարի մեկնարկն ազդարարեց 1988թ․ փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների խորհրդի կայացրած պատմական որոշումը՝ խնդրանքով դիմել Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության և Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդներին՝ «խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը»։ Այդ որոշումը պարտադրված էր տասնամյակներ շարունակ արցախահայության դեմ Ադրբեջանի ԽՍՀ իշխանությունների կողմից իրականացված խտրականության և բռնաճնշումների քաղաքականությամբ։

Հարկ է նշել, որ

Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում և այլ քաղաքներում իրականացված հայերի ջարդերը պետական մակարդակում նախապես պլանավորված բնույթ ունեին։

Սումգայիթի ջարդերը կազմակերպված են եղել, հրահրվել են տեղական իշխանությունների կողմից, ոստիկանությունը կամ օժանդակել է, կամ հանցավոր անգործություն ցուցաբերել։

Ոճրագործություններ իրականացնողների անպատժելիությունն ու հերոսացումը խրախուսել են նոր վայրագությունների իրականացմանը:

1988 թ. նոյեմբերին Ադրբեջանում սկսվեց հայկական ջարդերի երկրորդ ալիքը. դրանցից ամենախոշորները տեղի ունեցան Կիրովաբադում, Շամախիում, Շամխորում, Մինգեչաուրում: 1988-1990 թթ. Ադրբեջանում հայ ազգաբնակչության նկատմամբ հալածանքների, բռնությունների, ջարդերի և սպանությունների գագաթնակետը դարձան 1990 թ. հունվարին Բաքվի 250000 հայերի զանգվածային սպանություններն ու վերջնական տեղահանումը:

Սումգայիթի և Ադրբեջանի այլ հայաշատ քաղաքներում հայերի ջարդերի կազմակերպիչների և ոճրագործություններն իրականացնողների անպատժելիությունն ու հերոսացումը հետագայում հող են նախապատրաստում Ադրբեջանի իշխանությունների կողմից բարձրագույն մակարդակով տարվող հայատյացության պետական քաղաքականության համար։

Ադրբեջանական կողմի՝ հայերի դեմ վայրագություններն ու զանգվածային ոճրագործությունները կրկնվում են նաև 2020թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում, ինչպես նաև դրան հաջորդող շրջանում։

Շուրջ երեք տասնամյակ անց ևս Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդար պայքարի դեմ Ադրբեջանը որդեգրում է նույն գործելաոճը՝ փորձելով ուժի կիրառմամբ լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն այն տարբերությամբ, որ խաղաղ բնակչության սպանություններն իրականացվում էին ոչ թե վերահսկվող ամբոխի, այլ ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից և ի ցույց էին դրվում համացանցում:

Այսօր, արդեն երկուսուկես ամսից ավել Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող, հումանիտար ճգնաժամին առերեսվող և էթնիկ զտման փորձության առջև կանգնած Լեռնային Ղարաբաղում հրամայական է արցախահայության անվտանգության և իրավունքների երաշխավորումը: Վերոհիշյալ խնդիրների հասցեագրումը տարածաշրջանում երկարատև կայունության և խաղաղության գրավականներից է:

Այսպիսով, 2020 թ․ Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմն ու դրա հումանիտար հետևանքները ևս մեկ անգամ ապացուցում են, որ 1988թ․ փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների խորհրդի կայացրած որոշման հիմքում ընկած պատճառները և վտանգները շարունակում են արդիական լինել»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>