ՌԴ ՊՆ-ն Մարտակերտի և Շուշիի շրջաններում հրադադարի խախտման երեք դեպք է գրանցել
Մարտակերտի և Շուշիի շրջաններում հրադադարի խախտման երեք դեպք է գրանցվել։ Զոհեր և վիրավորներ չկան
։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է իրականացնում։ Այս մասին ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։
Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուս խաղաղապահները շարունակում են բանակցային գործընթացը Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի անարգել երթևեկությունը վերականգնելու շուրջ։ Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել չորս երթուղիներով։ Խաղաղապահներն ուղեկցել են մարդասիրական բեռներով շարասյունը Գորիս-Ստեփանակերտ երթուղով։