Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ․ Արցախի ՊԲ
Դիտել նաև
«ԱՐՑԱԽԻ ԹԵՄԱՆ ՓԱԿՎԱԾ ՉԷ»․ «Մայր Հայաստանի» նախաձեռնած քննարկումը՝ նվիրված Արցախի Հանրապետության օրվան (ուղիղ)
Ի՞նչ կապ ունի Արցախի հանձնումը Ռուսաստանում ահաբեկչության հետ. «Կարճ ասած» (տեսանյութ)
Արցախի հարցը փակելը՝ կնշանակի Հայաստանի հարցը փակել․ մերժել Փաշինյանին ու պոռոտախոսությունը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Փաշինյանը պատասխան է տալու Արցախի կորստի համար, դա հանցագործություն է եղել. Վիտալի Բալասանյան
Վարդան Օսկանյան. Ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չի, փակված չի
Փետրվարի 21-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղություններով խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՊԲ-ից:
Հայկական կողմից տուժածներ չկան։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Միևնուն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները փետրվարի 21-ի ժամը 20։45-ից փետրվարի 22-ի ժամը 01։20-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու, և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։