Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Պատերազմ Արցախում
Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը

Ինչո՞ւ Ղարաբաղի խնդիրը տարբերվում է Կատալոնիայի խնդրից

Իսպանիան, իրականում, Դաշնային պետության նման կառուցվածք ունի, որտեղ կան 17 ինքնավար միություններ, որից մեկն էլ Կատալոնիան է: Իսպանիայում ապրում է ավելի քան 45 մլն մարդ, որից 7,5 մլն-ն` Կատալոնիայում: Կատալոնցիների կենսամակարդակը միջինից բարձր է` Իսպանիայի մյուս տարածքներում ապրողների համեմատ: Իր տնտեսական ցուցանիշներով և արտահանման ոլորտներով Կատալոնիան համարվում է Իսպանիայի ամենազարգացած մարզերից մեկը: Կատալոնիայի համախառն ներքին արդյունքը ավելի մեծ է, քան այնպիսի երկրներինը, ինչպիսիք են Իրլանդիան, Շվեդիան կամ Ֆինլանդիան: Պատմականորեն Կատալոնիան ունեցել է անկախ պետություն, սակայն 1714 թվականին նա կորցրել է իր անկախությունը և կցվել է Իսպանիային: Ավելի քան 250 տարի Կատալոնիան փորձել է անկախանալ Իսպանիայից: 20-րդ դարի սկզբում, 30-ական թվականներին Կատալոնիան հռչակեց իր անկախությունը, սակայն արագորեն ճնշվեց Մադրիդի կողմից: Իսկ Ֆրանկոյի ռեժիմի հաստատումից հետո Կատալոնիայում սկսվեցին մասսայական ռեպրեսիաներ` այդ տարածքի ազգայնական շրջանակների նկատմամբ: Գեներալ Ֆրանկոն ռեպրեսիաների հետ զուգահեռ այս տարածքում էր բնակեցնում բազմաթիվ իսպանացիների, որպեսզի կատալոնցիներին իրենց հայրենիքում դարձնի փոքրամասնություն, ինչպես որ ԽՍՀՄ-ի ժամանակ Լատվիան և Լիտվան Մոսկվան բնակեցնում է ռուսներով, որպեսզի նրանց իրենց հայրենիքում դարձնի փոքրամասնություն: Արդյունքում այսօրվա Կատալոնիայում, որտեղ ապրում է 7,5 մլն մարդ, կատալոնցիները կազմում են ընդամենը 35 տոկոս, մինչդեռ այս տարածքի բնակիչների մեծ մասը, մոտ 50 տոկոսը, իսպանացիներ են, մնացած 15 տոկոսը եկվորներ են, մահմեդականներ, Լատինական Ամերիկայից եկած իսպանախոս բնակիչներ և այլն: Սույն փաստն օբյեկտիվորեն բարդացնում է կատալոնցիների ձգտումը դեպի անկախություն:

Ֆրանկոյի ռեժիմի տապալումից հետո, երկարատև պայքարի արդյունքում Մադրիդը 1979 թվականին Կատալոնիային տրամադրում է ավտոնոմիայի կարգավիճակ: Կատալոնիան ունենում է պառլամենտ և գործոդիր մարմին:

2006 թվականին կատալոնցիներին հաջողվում է ընդլայնել իրենց ինքնավարությունը` ստանալով զգալի տնտեսական ինքնուրույնություն:

2009 – 2010 թվականներին կատալոնցիներն անցկացնում են հարցումներ, որի արդյունքում պարզվում է, որ բուն կատալոնցիների 90 տոկոսը կողմ է անկախությանը, սակայն քանի որ կատալոնցիները կազմում էին փոքրամասնություն, ապա ստացվում է, որ Կատալոնիայի ողջ բնակչության մեծ մասը մերժում է այդ անկախությունը:

2012 թվականին կատալոնցիները հռչակում են նոր պետականության ձևավորման գործընթաց, և մեկ տարի անց 2013թվականի հունվարի 23-ին, Կատալոնիայի պառլամենտը հռչակում է անկախության մասին դեկլարացիա, իսկ 2014 թվականին նույն պառլամենտի որոշմամբ անցկացվում է համակատալոնյան հարցում:

Եվ վերջապես 2017 թվականի հոկտեմբերի 1-ին այս գործընթացն ավարտվում է անկախության հանրաքվեով: Հանրաքվե, որին մասնակցում է բնակչության ընդամենը 1/3-ը, այսինքն` հենց կատալոնցիները, որոնց 90 տոկոսը կողմ է արտահայտվում անկախությանը, սակայն պետք է նշել, որ այստեղ ապրող իսպանացիների ճնշող մեծամասնությունը մերժում է Կատալոնիայի անկախության գաղափարը` հասկանալի պատճառներով, ինչպես որ ռուսները Էստոնիայում և Լատվիայում դեմ էին այդ երկրների անկախությանը: Հաշվի առնելով այս հանգամանքը, Կատալոնիայի պառլամենտը որոշում կայացրեց անցկացնել այնպիսի հանրաքվե, որը կապ չունենա այն բանի հետ, թե բնակչության քանի տոկոսն է մասնակցել այդ հանրաքվեին, քանզի պարզ էր, որ Կատալոնիայի բնակչության 2/3-ը չէր մասնակցելու այդ հանրաքվեին:
Ահա թե ինչու պաշտոնական Մադրիդը հայտարարում է, որ հոկտեմբերի 1-ին Կառալոնիայում անցկացված հանրաքվեն լեգիտիմ չէ, քանզի չի ներկայացնում մեծամասնության կարծիքը:

Կատալոնիայի հարցը նման չէ Ղարաբաղին

Կատալոնիայի խնդիրը նման չէ Ղարաբաղին` մի շարք պատճառներով: Նախ, Ղարաբաղում պաշտոնապես 75 տոկոսը կազմում էին հայեր, և միայն 25 տոկոսն էին ադրբեջանցիները: Եվ երկրորդ, Ղարաբաղը պաշտոնապես գտնվում էր Խորհրդային Ադրբեջանի կազմում, եթե Ադրբեջանը, ըստ ԽՍՀՄ օրենքների, իրավունք ուներ անկախանալու, ապա այդ պարագայում Ղարաբաղի ավտոնոմիան էլ իրավունք էր ստանում ինքնուրույն որոշելու իր ճակատագիրը, և քանի որ ԽՍՀՄ-ը փլուզվեց անսպասելիորեն, ապա Ադրբեջանն էլ անկախություն ստացավ իրավական վակուումի պարագայում, և բնական էր, որ Լեռնային Ղարաբաղն էլ նույն այդ իրավական վակուումի պարագայում կարող էր ինքնուրույն որոշել իր ճակատագիրը` հանրաքվեի միջոցով, մինչդեռ Կատալոնիան 250 տարի է, ինչ Իսպանիայի կազմում է, և այսօրվա Կատալոնիայում կատալոնցիները կազմում են փոքրամասնություն, և դեմոկրատական ճանապարհով որևէ շանս չունեն անկախանալ Իսպանիայից, քանզի եթե որոշում կազմվի լեգիտիմ հանրաքվե անցկացնել ողջ Կատալոնիայի բնակիչների շրջանում, ապա այդ բնակիչների մեծ մասը դեմ կլինի Կատալոնիայի անկախացմանը, քանզի, ինչպես վերը նշեցինք, Կատալոնիայի բնակիչների կեսն իսպանացիներ են:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>