Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը. Մարդու իրավունքների միջազգային ընկերություն
Արդեն 57 օր է, ինչ Լեռնային Ղարաբաղում շուրջ 120 հազար հայեր արգելափակված են ադրբեջանցի «ակտիվիստների» և զինվորների կողմից՝ նշված է Մարդու իրավունքների միջազգային ընկերության՝ Գերմանիայի մասնաճյուղի հայտարարության մեջ: «Մենք տեղեկացել ենք, որ 19 երեխա, որոնց վերջերս թույլ են տվել վերադառնալ տուն, ենթարկվել են անարժան վերաբերմունքի և հետապնդումների։
Ռուսական ուժերի միջոցով տեղափոխման ժամանակ շարասյունը կանգնեցվել է, և մեքենաների մեջ նստել են ադրբեջանցի «բնապահպանները»։ Նրանք ապօրինաբար նկարահանել են երեխաներին և հոգեբանական բռնության ենթարկել նրանց, ինչի հետևանքով մեկ երեխա կորցրել է գիտակցությունը: Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքով երկու ուղղություններով ազատ տեղաշարժը արգելափակող «բողոքի ցույցերի» կազմակերպումն ու աջակցությունը»,- նշված է ընկերության հայտարարության մեջ։