Թուրքիայում երկրաշարժից հետո գազատարի պայթյուն է տեղի ունեցել
Դիտել նաև
Փաշինյանը երեկվա բանավեճում խայտառակ պարտություն կրեց
Ինչո՞ւ ամերիկացիները զոհաբերեցին քրդերին
Դանիել Իոաննիսյանը, Տեր Արամն ու ադրբեջանցի Փաշազադեն հանդես են գալիս մեկ միասնական դիրքորոշմամբ
Ի՞նչ են քննարկել Էրդողանն ու Թրամփը հանիպման ընթացքում, այդ թվում՝ նաև Հայաստանի վերաբերյալ
Ադրբեջանցիներն ուսումնասիրում են՝ «Զանգեզուրի միջանցքը» կանցնի Հայաստանի, թե Իրանի տարածքով. թուրք նախարար
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաթայի մարզում, որտեղ ավելի վաղ երկրաշարժ էր տեղի ունեցել, խոշոր հրդեհ է բռնկվել, գազատարի պայթյունի հետևանքով, հաղորդում է IHA գործակալությունը։ Ինչպես հայտնել է Թոփ-Բուղազի գյուղապետը, պայթյուններ են տեղի ունեցել գազատարի երկու տարբեր հատվածներում՝ միմյանից մոտ երեք կիլոմետր հեռավորության վրա։
Միջադեպը տեղի է ունեցել տարածաշրջանում գրանցված ավերիչ երկրաշարժից հետո։
Նշվում է, որ այս պահի դրությամբ հրդեհը դեռ չի մարվել։

