Ադրբեջանցիներն ուսումնասիրում են՝ «Զանգեզուրի միջանցքը» կանցնի Հայաստանի, թե Իրանի տարածքով. թուրք նախարար

Դիտել նաև
Նիկոլ Փաշինյանի շրջապատում կան մարդիկ, որոնք մտածում են գալիք ընտրություններն անցկացնել մոլդովական սցենարով
Ի՞նչ են ակնարկում ամերիկացիները Փաշինյանին՝ IRI-ի հարցմամբ
Ադրբեջանը նպատակ ունի մինչև 2026 թվականն ամբողջավին լցնել Արցախը ադրբեջանցիներով և վերջնականապես փակել այս հարցը
Բաքուն պատրաստում է էկոլոգիական և էներգետիկ պատերազմ սկսել Հայաստանի դեմ. Փաշինյանի թիմն էներգետիկ ճգնաժամի մեջ է գցելու երկիրը շատ մոտ ապագայում
Ինչպես հիմնադրվեց Առաջին հանրապետությունը 1918-ի մայիսին.
Իրականություն և միֆեր
Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն խոսել է տարածաշրջանային հաղորդակցության հետ կապված խնդիրներից՝ անդրադառնալով նաեւ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքին»։
Թուրքական CNNturk–ի հետ հարցազրույցի ժամանակ, թուրք նախարարը նշել է, թե Թուրքիան շատ կարեւոր է համարում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը շուտ ավարտվի եւ վերջնական խաղաղություն հաստատվի։ «Հայաստանը եւ Ադրբեջանը խոսում են այդ ճանապարհի վերաբերյալ։ Այնտեղ որպես այլընտրանք Իրանը կա։ Ամեն դեպքում այդ միջանցքը անցնելու է որեւէ հատվածով։ Թե Հայաստանի տարածքով կլինի, թե Իրանի տարածքով՝ ադրբեջանցի մեր եղբայրները ուշադիր հետեւում են գործընթացին։ Մենք էլ ենք գործընթացին հետեւում»,–ասել է Թուրքիայի տրանսպորտի նախարարը։