Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է
23
Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Պատերազմ Արցախում
Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ»

Թալանն իր ծավալներով վտանգավոր ձևեր է ստացել. մեկ մարդու՝ մեկ աթոռի վրա պահելու գինն ենք մենք հիմա վճարում. Թադևոս Ավետիսյան

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Երկրի առջև ծառացած անվտանգային, նաև տնտեսական խնդիրների ֆոնին իշխանությունները շարունակում են չհրաժարվել սեփական եկամուտներն ավելացնելու ցանկությունից: Բացի այդ, շարունակում ենք ականատես լինել չհիմնավորված ծախսերի, մինչդեռ այն ոլորտներն ու կարևորագույն ուղղությունները, որոնք իրապես ուշադրության կարիք ունեն, մնում են ստվերում: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նշվածը առկա իրականության համատեքստում է դիտարկում:

«Այո, առկա է դիլեմա: Հարց է՝ ինչպե՞ս կարելի է անվտանգային խնդիրները, պետության անվտանգության հարցերը, մեր գոյատևմանն առնչվող սպառնալիքները մեղմելու խնդիրները ստորադասել տոնածառներին, խնջույքներին, փարթիներին: Բայց պատասխանն իրականում պարզ է: Ամեն ինչ իր տեղը կընկնի, որևէ դիլեմա չենք արձանագրի, երբ գանք իրականություն: Երբ դիտարկենք, թե այսօրվա իշխանական խմբակն ինչ շահով է առաջնորդվում, և որն է գերնպատակը, ամեն ինչ իր տեղը կընկնի: Իրենց գերնպատակը և միակ շահն ամեն գնով իրենց կործանարար իշխանությունը պահելն է: Մեկ մարդու մեկ աթոռի վրա պահելու գինն ենք մենք հիմա վճարում: Ու այդ գերնպատակի համար իրենք ամեն քայլի են գնում՝ ստորադասելով անվտանգության խնդիրները, դիվանագիտական ասպարեզում ևս առաջ տանելով ոչ թե Հայաստանի, այլ նեղ խմբային շահերը: Սա է պատճառը, որ ունենք անսահման պոպուլիզմ, անընդհատ աճող սուտ, կեղծիք ու նաև խորացող անվտանգային ռիսկեր»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծեց Թ. Ավետիսյանը:

Նրա խոսքով, ամեն օր սրտի դողով ենք կարդում լրահոսը. «Մեր երկրի անվտանգային բարձիթողի վիճակը կոնկրետ դեպքերով է արտացոլվում: Մենք նախորդ շաբաթ ԶՈւ-ում հերթական սահմռկեցուցիչ դեպքին ականատես եղանք: Եթե պատասխանատուներին հարցնենք, ասում են՝ բանակաշինության ուղղությամբ ծրագրեր ունենք, քայլեր ենք իրականացնում: Մեկ դրամի ծախսն անգամ կարող են ներկայացնել այնպես, թե «ժողովրդին սիրող» իշխանությունն օրնիբուն աշխատում է: Մյուս կողմից՝ ակնհայտ փաստ կա. ժամանակն անցնում է, անվտանգային խնդիրները խորանում են, ինչը քողարկելու, ժողովրդին մանիպուլացնելու համար ավելի մեծ ստերի մասին են խոսում: Ստի ոտքը, սակայն, կարճ է, ինչը ցավալի փաստերով ենք տեսնում: Օրինակ՝ «բանակաշինության աննախադեպ ծրագրերի, դիրքեր կահավորելու» մասին են հայտարարում, բայց անցնում է ժամանակ, տեսնում ենք իրական պատկերը, ցավոք, զոհերով, անվտանգային սպառնալիքների աճի արձանագրմամբ»:

Թադևոս Ավետիսյանը շեշտեց՝ ըստ տրամաբանության, իշխանությունը պետք է իրականացնի իր սահմանադրական պարտականությունները, որոնցից առաջինը երկրի, պետության անվտանգության ապահովումն է: «Մինչդեռ անվտանգության պահպանումը ու աթոռի պաշտպանությունը սկզբունքային խոր հակասության մեջ են: Մեկ մարդու աթոռի պաշտպանությունը մեր երկրի անվտանգային թիվ մեկ սպառնալիքն է դարձել: Իրենց բնույթով այս իշխանությունները որևէ պատասխանատվություն չեն վերցնում իրենց վրա: Իրենց քայլերն անում են՝ նախապես վստահ լինելով, որ ձախողելու են, արդյունք չեն տալու: Նաև մեղավորների ցանկ ունեն, որոնց միջոցով պետք է քողարկեն իրավիճակը: Հիշենք «հներ-նորեր»-ին, «սևեր-սպիտակներ»-ին: Հետո «շարիկ գլորող չինովնիկներն» էին մեղավոր, հետո էլ ժամանակն էր կարճ: Հիմա այդ ամբողջը չկա, ու նոր պատմություններ են հորինում: Այս ամենի հիմքում ևս իշխանությունը պահելն է»,-ասում է մեր զրուցակիցը:

Դիտարկելով այն հանգամանքը, որ ներկայիս իշխանությունը մշտապես խոսում էր այն մասին, թե նախկին իշխանությունները երկիրը «թալանել են», Թ. Ավետիսյանը շեշտեց. «Այսօր, իմ սուբյեկտիվ գնահատմամբ, թալանն իր ծավալներով ոչ միայն չի պակասել, այլ նոր՝ ավելի վտանգավոր ձևեր է ստացել: Իրենք թալանը սկսել են օրինականացնել: Շատ խնամքով այն թաքցնում են, օրինակ՝ պարգևատրումներով, իսկ «պարգևատրումներով թալանը» ոչ միայն անօրինական է, այլև անբարոյական: Արդեն նաև պետական գնումների մեջ են մխրճվել և փաստացի իրավակարգավորումները կամացկամաց հարմարեցնում են իրենց: Այսինքն, այսպես ասած, իրավակարգավորումները լոճում են, որ իրենց հարազատներն ու իրենց խմբակը իրենց իսկ թալանով տեղավորվեն նաև իրավական կարգավորումների մեջ: Մեծ հաշվով, պաշտոնը պահելու, սեփական բարեկեցությունը բարելավելու ու իրենց՝ մանկուց եկած նպատակները կյանքի կոչելու համար խելացի, գործունակ ու նպատակասլաց են: Ինչ վերաբերում է ազգային շահերի առաջ մղմանը, մեր պետության ողնաշարը վերականգնելուն, հայրենիքի պաշտպանությանը, նաև սոցիալական խնդիրների բևեռացվածության հարթեցմանը, ապա այս ուղղություններում ապիկար են, ձախողակ, ոչինչ չանող կամ ավելի վնասող են, որովհետև այստեղ իրենց իշխանությունը պահելու անմիջական շահը չկա»:

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ նշված ուղղությունները հետևողական աշխատանք են պահանջում: «Եվ եթե ազնիվ լինեն ու այդ ուղղությունների խնդիրները գնահատեն, օր առաջ պետք է հեռանան: Սա նախապայման է, բայց այն ծառը, որի վրա հեծնել են և սնվում են, չեն կտրի: Չակերտավոր ժողովրդավարները ստով, կեղծիքով և իրենց արածը ուրիշի վզին փաթաթելով, մեղավորներ կարգելով են հաշվետու ժողովրդին: Սա է իրավիճակը, որը նպաստում է պառակտման խորացմանը, բերում ոչ առաջնային օրակարգեր: Առհասարակ, ի՞նչ սոցիալական բևեռացվածության, կյանքի ի՞նչ որակի նվազման մասին կարող ենք խոսել, երբ մենք ամեն օր գոյատևման խնդիր ունենք: Մենք գոյաբանական խնդիրների առջև ենք կանգնած: Ամեն առավոտ մենք չգիտենք, թե մեր հայրենիքի որ մասը կզիջվի, որտեղ թուրք կմտնի, որտեղ զոհեր կունենանք: Այդ սպառնալիքներն իրական են, ու, ցավոք, պարբերաբար տեղի են տալիս, ինչի հետևանքները տեսնում ենք: Իրողությունը սա է: Այսինքն, լավ ապրելու օրակարգ մենք վաղուց արդեն չունենք: Մեր օրակարգը ապրելու օրակարգն է, մեր հայրենիքում գոյատևելու խնդիրը: Ինչքան էլ դաժան է հնչում, որքան էլ ցավալի է, փաստը սա է»,-նշեց պատգամավորը:

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը հավելեց՝ տնտեսական ցուցանիշները ևս ապացուցում են այս իշխանությունների մանիպուլ յատիվ բնույթը: «Երբ 2020-ին՝ մինչև 44-օրյա պատերազմը, կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական անկում ունեինք, այն ամբողջությամբ բարդում էին քովիդի վրա: Ասում էին՝ աշխարհի տնտեսությունը կրճատվում է, բայց չէին ասում, որ, ի տարբերություն աշխարհի, Հայաստանի տնտեսությունը 2,5-3 անգամ ավելի արագ է կրճատվել: Ամբողջ աշխարհը փորձում էր կանխարգելել կորոնավիրուսը, իրենք իրենց չստացված ուղեղով մտածում էին, որ կարող են սպիրտով ու պինցետով դրա դեմ պայքարել, հեգնում էին երևույթները, փորձում մանիպուլացնել: Իրենք պատժվեցին, բայց շատ ավելի մեծ «պատիժ» ունեցավ մեր տնտեսությունը, սոցիալական, առողջապահական ոլորտը, ինչն արձանագրվեց տնտեսական բարձր անկմամբ, մահերով: Իսկ հիմա, երբ 2022-ին մեր երկնիշ տնտեսական աճը պայմանավորված է բացառապես ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակով, այն վերագրում են իրենց: Այդ աճի մեջ իրենց գործոնը կա՛մ զրոյական կլինի, կա՛մ բացասական: Այսինքն, եթե աշխատանքի չգնային, ոչինչ չանեին, միգուցե այդ աճը ավելի բարձր լիներ: Երբ դիտարկում ենք այս խմբակի ներկայացուցիչների բացատրությունները 2020-ին ու 2022-ին, տեսնում ենք, որ հաջողություններին ոչ միայն տեր են, այլ ամբողջը վերագրում են իրենց»,ասաց Թ. Ավետիսյանը՝ նկատելով, որ անհաջողությունների դեպքում ճիշտ հակառակն է»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>