Մարդասիրական բեռներով մեկ ավտոշարասյուն է ուղեկցվել Արցախ. ՌԴ ՊՆ
Դիտել նաև
Ըստ պայմանավորվածության՝ Լաչինի միջանցքը պետք է ամբողջությամբ բացվի. Սեյրան Օհանյան
Շրջափակման հետեւանքով կտրուկ աճել են մահացության դեպքերը․ ԱՀ Առողջապահության նախարարություն
Իրանում մեկնարկել է ստորագրահավաք՝ Լաչինի միջանցքը բացելու պահանջով
Քննարկվել է Lաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը
Ադրբեջանը շարունակում է բնակեցնել օկուպացված Բերձորը
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:
Նշվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ։
Իրականացվել է մարդասիրական բեռով ռուսական խաղաղապահ զորախմբի մեկ ավտոշարասյան ուղեկցում Գորիս-Ստեփանակերտ երթուղով։
Պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու և Լաչինի շրջաններում երեք երթուղիներով։