Թուրքիայի հայկական Վագըֆ գյուղում բացվել է հայկական մշակութային կենտրոն, ներկա են եղել նաև թուրք պաշտոնյաներ
Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Հաթայի նահանգի մեջ մտնող և մինչ մեր օրերը հայաբնակ մնացած Վագըֆ գյուղում (պատմական Կիլիկիայի գյուղերից - tert.am) բացվել է երկար սպասված մշակութային կենտրոնը, որը կկրի Պոլսո Հայոց պատրիարքի Մեսրոպ Մութաֆյանի անունը: Այս մասին հայտնում է Tert.am-ը՝ «Ակօս»-ին հղումով:
Հիշեցնենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։
Պատմական Կիլիկիայի վերջին հայաբնակ գյուղում հայկական մշակութային կենտրոնի բացմանը ներկա է գտնվել նաև Հաթայ քաղաքի քաղաքապետ Լյութֆու Սավաշն ու այլ թուրք պաշտոնյաներ:
Բացման արարողությունից առաջ Վագըֆի հայկական եկեղեցում իրականացվել է պատարագ: