Freedom House-ը Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը
Դիտել նաև
Ալիևը Վաշինգտոնում պարտության է մատնել Հայաստանին՝ 10:0 հաշվով, Փաշինյանի օգնությամբ
Կա՞ տարբերություն՝ միջանցքի անունը Թրամփի ճանապարհ կլինի, թե Զանգեզուրի միջանցք․ Արա Պողոսյան
Զանգեզուրի միջանցքի հարցում Իրանում առաջ է եկել երկու տեսակետ
Իրանի նախագահի այցն Ադրբեջան գտնվում էր Իսրայելի ուշադրության կենտրոնում
Ալիևը փորձում է Մոսկվայից ստանալ լեգիտիմ իրավունք՝ ինքնուրույն «բացել» այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքը»
Freedom House կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, իսկ միջազգային հանրությանը՝ աջակցություն ցուցաբերել դրան:
«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ մեկ ամիս շարունակվող շրջափակումը մարդասիրական ճգնաժամ է ստեղծում Լեռնային Ղարաբաղում, քանի որ կենսական մատակարարումերը նվազել են: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել շրջափակումը:
Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը աջակցություն ցուցաբերել շրջափակումը հանելուն և առանց բռնության բանակցությունների վերադառնալուն: Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները, անվտանգությունը և բարօրությունը պետք է ապահովվեն»,-ասվում է կազմակերպության թվիթերյան հաղորդագրության մեջ:

