Արցախում 11 երեխա և 9 չափահաս վերակենդանացման բաժանմունքներում են
Դիտել նաև
Երևանում 14-ամյա տղաների միջև տեղի ունեցած վիճաբանnւթյան հետևանքով նրանցից մեկը տեղափոխվել է hիվանդանոց
2025-ին ՀՀ-ում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի լաբորատոր հաստատված 2 դեպք
«Մուրացան» հիվանդանոցում 1,5 տարեկան երեխա է մահացել․ մայրը մեղադրում է բժշկին
Երևանի դպրոցներից մեկում 7-րդ դասարանի աշակերտի ինքնազգացողությունը վատացել է «Կարմիր թե դեղին դուռ» խաղի ժամանակ
Արտակարգ դեպք, 4 անչափահասներ «աղիքային ինֆեկցիա» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով ավելի քան 370 քաղաքացի զրկվել է առողջական խնդիրներից ելնելով՝ վիրահատվելու հնարավորությունից։
Այս պահի դրությամբ 11 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 114 երեխա է ծնվել շրջափակման մեջ: Նշենք, որ մինչև այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ հաջողվել է Արցախից Հայաստան տեղափոխել ընդամենը 16 հիվանդի։

