Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցի 270 երեխաները այսօրվանից դպրոց կհաճախեն
Դիտել նաև
Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը
Ծեծկռտուք՝ Մասիսի դպրոցներից մեկում
Թիվ 82 դպրոցում 13-ամյա տղան հրել և վայր է գցել համադասարանցուն, հետո ընկած ժամանակ հարվածել է որովայնի շրջանում
Հայաստանի դպրոցներում բուլինգի դեպքեր են գրանցվել
Եղանակի պատճառով մոտ 40 դիմորդ չի կարողացել հասնել Գորիսի քննական կենտրոն
Արցախի շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցի 270 երեխաները այսօրվանից դպրոց կհաճախեն:
Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Արցախի ԿԳՄՍ նախարարի խորհրդական Աիդա Գյանջումյանը, որը երեխաների հետ Գորիսում է։
Գորիսում մնացած երեխաները կհաճախեն Գորիսի թիվ 1 դպրոց, իսկ Երևանում մնացած 20 երեխաները՝ քաղաքի մի քանի դպրոցներ։ «Կան երեխաներ, որոնք երաժշտական դպրոց են գնում, նրանք էլ Գորիսի երաժշտական դպրոց կհաճախեն, ունենք երեխա, որը բժշկական քոլեջում է սովորում, նա էլ տեղի քոլեջը կգնա»,–ասաց Գյանջումյանը։

