Արցախից սրտային պաթոլոգիայով բուժառուին տեղափոխում են Երևան. ԱՆ
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Արցախից սրտային պաթոլոգիայով պացիենտին տեղափոխում են Երևան: Պացիենտին նախ Արցախից տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն: Վերջինիս առողջական վիճակը գնահատելուց հետո առողջապահության նախարարության ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոն»: