ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան
Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Պատերազմ Արցախում
Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան Ազատություն, ազատություն, սենց չի մնա. Վարդան Ղուկասյան (վիդեո) Մարդ խոշտանգող ՔՊ-ական իշխանության ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին Խոշտանգում՝ ՔՊ-ական ձևով. Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխեցին դատարան. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել» Գյուղական «ռազբոռկա». Արբաթում հեռախոսազանգի պատճառով վիճաբանած տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի Անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավորումը որպես ՍԴ փոխնախագահ, շուրջ 6 ու կես տարի անց ունեցանք դարձ ի շրջանս յուր. Էդգար Շաթիրյան Երևանը ներկայումս փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Պեսկով

Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը խաղաղապահներն են, թող իրենք էլ պաշտպանեն ժողովրդին․ ՔՊ-ական

«Իրավունք» օրաթերթը գրում է․ «Ադրբեջանի կողմից այս փուլում լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը, ըստ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի, քիչ է.

— Սադրանքներ ՀՀ տարբեր հատվածներում չի բացառվում, բայց լայնամասշտաբ ռազմական գործողությունները քիչ հավանական են: Հիմա ռիսկ չեն անի, դրանք վախկոտ են, էս ձմռան սեզոնին չեն գնա նման քայլի, բայց սադրանքներ տարբեր տրամաչափի ու ձեւի կանեն՝ ով է ասում, որ չէ:

— Իրանի սահմանին թուրք-ադրբեջանական զորավարժությունները ե՞ւս Ձեզ համար մտահոգիչ չեն:

— Զորավարժությունները յուրօրինակ պատասխան են այդ երկրին, որն ավելի վաղ զորավարժություններ էր անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին: Ամեն ինչ էլ կարող է լինել: Չմոռանանք, որ 2020 թվականի հունիս-հուլիս ամիսներին, երբ Տավուշում՝ Նոյեմբերյանի հատվածում, գործողություններ կատարվեցին, նույն ժամանակ Նախիջեւանում թուրք-ադրբեջանական զորավարժություններ էին ընթանում: Այդ ժամանակ էլ մենք մտավախություններ ունեինք, եւ ես իմ հարցազրույցներում ասում էի, որ սա Ղարաբաղի վրա հարձակման նախանշան է: Հիմա՝ այսօր էլ, Իրանի սահմանին մեկնարկած թուրք-ադրբեջանական զորավարժություններից մենք պետք է բոլոր դեպքերում շատ զգույշ լինենք, չնայած, հիմնական սլաքն ուղղված է Իրանին: Ադրբեջանն իրականում Իրանին է ուզում ատամ ցույց տալ: Մի մոռացեք, որ ոչ վաղ անցյալում Իրանի կողմից իրականացված զորավարժությունների ժամանակ ադրբեջանցիներն ինչ-որ չափով լռեցին, սակայն հետո սկսեցին սադրանքներ հրահրել Հայաստանի եւ Իրանի հետ սահմաններին՝ հատկապես Իրանին ցույց տալու, որ Ադրբեջանը կարող է համարժեք պատասխան տալ: Ես Ձեզ ավելին ասեմ, հիմա ավելի շատ վտանգված են Հայաստանի, քան Արցախի սահմանները, այսինքն՝ մենք պետք է թե՛ Արցախում, թե՛ Զանգեզուրում, թե՛ Հայաստանի մնացած սահմաններին շատ զգույշ լինենք՝ պատրաստ լինելով ամեն ինչի: Մենք ունենք թշնամի հարեւան պետություն, որն ուզում է մեր տարածքները վերցնել, գրավել, դրա համար մենք չպետք է թուլանանք, պետք է զգոնությունը պահենք:

— Պարոն Մելքոնյան, Լաչինի միջանցքում ադրբեջանական սադրանքների նպատակը ո՞րն է, ու, ըստ ձեզ, ադրբեջանական կողմը կկարողանա՞ հասնել նրան, որ միջանցքի վրա ինչ-որ եղանակով հսկողություն ունենա:

— Դե, դա նորություն չի, իրենք շուտվանից ասում են, որ Ղարաբաղի հարցը լուծված է, ադրբեջանցիներն արդեն մտածում են, որ Ղարաբաղն իրենցն է: Հիմա էլ որոշել են տենց բաներով հայաթափեն, հակառակ պարագայում սպանդ կազմակերպեն:

— Եթե միջանցքը փակեն, հայ սահ- մանապահները կմիջամտե՞ն:

— Չէ, ոնց կարող ենք խոչընդոտել, մենք ինչ գործ ունենք Լաչինի հետ, որ խառնվենք, էդ ռուսների գործնա արդեն, մենք էդ դաշտում միջամտելու իրավունք չունենք, հենց միջամտենք, կգան մեզ կհասնեն: Մենք ռազմական օգնություն չենք կարող միջամտել, Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը խաղաղապահներն են, թող իրենք էլ պաշտպանեն էդ ժողովրդին:

— Հայաստանը, փաստորեն, զուտ դիտորդի կարգավիճակում է:

— Չէ, մենք էլ միջազգային ատյաններում ենք Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ու խաղաղ ապրելու իրավունքի մասին բարձրաձայնում, ցավոք, էս օրին ենք հասել: Հիմա Հայաստանի անվտանգությունը ավելի վտանգված է, քան՝ Ղարաբաղի:

— Պարոն Մելքոնյան, այսքանից հետո Դուք դեռ հավատո՞ւմ եք, որ խաղաղության դարաշրջան ենք թեւակոխելու:

— Սահմանագծման, սահմանազատման, խաղաղության պայմանագիր է կնքվելու, որ արդեն մեր ձեռքին չի, խոշոր տերությունների ձեռքին է: Մենք պետք է այդ ձեռքը բռնենք: Մենք ուզում ենք 1991 թվականի սահմաններով մեր երկիրն ունենանք: Խնդիրը դրված է, որ մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքենք: Խոշոր տերություններն են մեզ ասել, որ մինչեւ տարվա վերջ պիտի էդ պայմանագիրը կնքենք. կլինի, թե չի լինի, չգիտենք: Ալիեւի հոխորտալուց երեւում է, որ մինչեւ տարեվերջ դժվար կարողանանք խաղաղության պայմանագիր կնքենք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>