Ո՞վ եք դուք. 20 հոգով հարձակվեցին մեր վրա,նույն ձև հարձակվեցին Գագիկ Ծառուկյանի վրա.Սարգիս Տեր-Եսայան Սա կոնցլագեր է, եվրոպացի պաշտոնյաներն էլ այդ կոնցլագերեի փշալարարը քաշելով են զբաղված. Մալխասյան Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը
12
Կալանքի խիստ պայմաններ, տեսակցության սահմանափակում․ Արեգնազ Մանուկյանը «Աբովյան» ՔԿՀ-ում է. ABC media-ի անդրադարձը Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը վատացել է ՔԿ հրապարակած տեսանյութից հետո, դրա մասին նա ավելի ուշ է տեղեկացել. Իվետա Տոնոյան Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. Hraparak.am Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Պատերազմ Արցախում
Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է մեզ խաբում Մենք ունենք Սահմանադրական դատարան, բայց չունենք սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան Քաղաքական բանտարկյալները Հայաստանում այլեւս դառնում են մեծամասնություն Ո՞վ եք դուք. 20 հոգով հարձակվեցին մեր վրա,նույն ձև հարձակվեցին Գագիկ Ծառուկյանի վրա.Սարգիս Տեր-Եսայան Սկսել է ռեպրեսիաները, քանի որ լավ գիտի, որ միայն իր ընդիմադիրներին կալանավորելով կարող է երկարացնել իր ոչ լեգիտիմ իշխանությունը Ավտոմատ կալանքը քաքաքական բութ գործիք է դարձել, իսկ այդպիսով իրավունքը դադարել է գերակայել, օրենքը դադարել է գերակայել Կալանքի խիստ պայմաններ, տեսակցության սահմանափակում․ Արեգնազ Մանուկյանը «Աբովյան» ՔԿՀ-ում է. ABC media-ի անդրադարձը Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը վատացել է ՔԿ հրապարակած տեսանյութից հետո, դրա մասին նա ավելի ուշ է տեղեկացել. Իվետա Տոնոյան Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո» Պարտքի մարման ժամկետի լրանալուց հետո հայր և որդի Օլամաեինները հանդես են եկել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ակնհայտ անհիմն մեղադրանքներով. Փաստաբանը փակագծեր է բացում 150 աշխատակից այս պահին անգործ է, իսկ հաճախորդներն էլ զրկված են մարզվելու և բուժվելու հնարավորությունից. «Մուլտի Վելնես»-ի աշխատակիցներ ու հաճախորդներ Ալի Խամենեիին հողին հանձնեցին. Իրանում վերջին հրաժեշտն են տվել նահատակված հոգևոր առաջնորդին Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. Hraparak.am «ՔՊ-ն բացել է դժոխքի դռները»,-Արա Սահակյան Սա կոնցլագեր է, եվրոպացի պաշտոնյաներն էլ այդ կոնցլագերեի փշալարարը քաշելով են զբաղված. Մալխասյան «Հրապարակ»․ Փորձել ենք արտահանել Ուկրաինա, Հոլանդիա, Լեհաստան՝ ոչ մի ուղղությամբ չի ստացվել Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Անկախ քաղաքական հայացքներից՝ յուրաքանչյուր կին արժանի է արժանապատիվ վերաբերմունքի, արդար դատաքննության և իր հիմնարար իրավունքների լիարժեք պաշտպանության Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Մեր երկրի մեծագույն խնդիրը մնում է իշխանափոխությունը Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» ՔՊ-ի «բարեփոխած» տրանսպորտը

Հերթական փուչիկը, որն ինչ-որ պահի էլի պայթելու է՝ շատերին կանգնեցնելով փաստի առաջ

Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում վիճակագրությունը բարձր աճեր է արձանագրում։ Դա ենթադրում է մարդկանց եկամուտների ավելացում, ինչն էլ պիտի հանգեցներ անշարժ գույքի շուկայի ակտիվացման։

Սակայն, ինչպես վկայում են պաշտոնական տվյալները, անշարժ գույքի շուկայում վերջին ամիսներին ակտիվություն չկա։ Այն նույնիսկ պասիվացել է։

Պասիվացել է հատկապես առք ու վաճառքը, ինչպես նաև օտարումը։ Սրանք այն հատվածներն են, որոնք առավելապես բնութագրում են անշարժ գույքի շուկայի իրավիճակը։ Առք ու վաճառքի և օտարման գործարքների կրճատումը նշանակում է, որ մարդիկ ավելի քիչ անշարժ գույք են վաճառել ու գնել։ Տնտեսական աճի, այն էլ այսպիսի բարձր աճի պայմաններում սա անոմալիա է։ Տնտեսական աճն ու անկումը սովորաբար արտահայտվում են առաջին հերթին անշարժ գույքի շուկայում, որը շատ զգայուն է տնտեսության զարգացումների նկատմամբ։

Նման բարձր տնտեսական աճի պայմաններում շուկան պետք է, որ ակտիվանար։ Սակայն պասիվացել է։ Պատճառը ոչ միայն մարդկանց եկամուտների անհամաչափ աճն է, այլև տնտեսական աճի կառուցվածքը։

Այն բարձր աճերը, որոնք գրանցվում են մի շարք ոլորտներում, շատ հաճախ դուրս են տնտեսության իրական զարգացումներից։ Դրսից եկող փողերը պտտվում են բանկային համակարգում ու դառնում բարձր աճեր։ Կամ մեծ ծավալի ապրանքային ներմուծումներ են իրականացվում ու արտահանվում այլ երկրներ։ Արտաքուստ արտաքին ու ներքին առևտուրը մեծ տեմպերով ավելանում է, բայց ոչ մեր տնտեսության ու հասարակության հաշվին։

Այդպիսի աճերից հասարակությունն ու տնտեսությունը գրեթե ոչինչ չի ստանում, փոխարենը՝ ունենում ենք տնտեսական աճի այսպիսի բարձր ցուցանիշներ։

Տնտեսության այս տարվա աճի հիմնական բաղադրիչներ են դարձել առևտուրն ու ծառայությունները։ Առևտրի աճի գործում մեծ է վերարտահանումների ազդեցությունը, ծառայությունների դեպքում՝ ֆինանսական միջնորդությունների դերը։ Իրական տնտեսության, նաև մարդկանց եկամուտների մեջ այս աճերը շատ բան չեն փոխում։

Տնտեսության աճի նման անորակ կառուցվածքի արտացոլումն է անշարժ գույքի շուկայում ձևավորված իրավիճակը։

Չնայած արձանագրվող ու խորացող երկնիշ աճերին, երրորդ եռամսյակում Հայաստանում ավելի քիչ անշարժ գույք է վաճառվել, քան վաճառվել էր երկրորդում։ Ավելի քիչ, քան անցած տարվա երրորդ եռամսյակում։

Առք ու վաճառքի ցուցանիշների կրճատումը պակաս տպավորիչ չէ, քան արձանագրվող տնտեսական ակտիվության աճն է։

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալներով՝ երրորդ եռամսյակում Հայաստանում իրականացվել է առք ու վաճառքի 12,715 գործարք։ Սա վերջին 4 տարիների ամենացածր ցուցանիշն է։ Նույնիսկ համավարակի ժամանակ ավելի շատ անշարժ գույք էր վաճառվել, քան վաճառվել է այս տարվա երրորդ եռամսյակում։

2021թ. նույն ժամանակահատվածում իրականացվել էր առք ու վաճառքի 14,967 գործարք. 2252 գործարքով ավելի, քան այս տարի։

2020թ. երրորդ եռամսյակում շուկան էլ ավելի ակտիվ էր. գրեթե 2,6 հազարով ավելի շատ առք ու վաճառք էր կատարվել։

Այս տարվա առք ու վաճառքի գործարքները 429-ով զիջում են նույնիսկ 2019թ. ցուցանիշը։

Անցած տարվա համեմատ, երրորդ եռամսյակում անշարժ գույքի առք ու վաճառքը կրճատվել է 15 տոկոսով։

Երրորդ եռամսյակում շուկան էապես պասիվացել է նաև այս տարվա երկրորդ եռամսյակի համեմատ։ Այդ դեպքում էլ գործարքները կրճատվել են 15,8 տոկոսով։ Երևանում ավելի շատ՝ գրեթե 21 տոկոսով։

Նվազել է բնակարանների, արտադրական ու հասարակական նշանակության շինությունների վաճառքը։ Մեկը տալիս է անշարժ գույքի շուկայում՝ բնակչության, մյուսը՝ տնտեսական հատվածի ակտիվության բնութագիրը։

Երրորդ եռամսյակում անշարժ գույքի շուկայում վաճառվել է 4071 բազմաբնակելի շենքի բնակարան և 1868 առանձնատուն։ Բազմաբնակելի շենքերի բնակարանների վաճառքը նախորդ տարվա համեմատ կրճատվել է՝ 12,7, անհատական տներինը՝ 16 տոկոսով։ Ընդհանուր առմամբ երրորդ եռամսյակում վաճառվել է 5939 բնակարան և առանձնատուն։ Նախորդ տարի վճառվել էր 6891-ը՝ 952-ով ավելի, քան այս տարի։

Այս տարվա երկրորդ եռամսյակի համեմատ էլ է բնակարանների առք ու վաճառքը մեծապես կրճատվել. 17,5 տոկոսով ավելի քիչ բազմաբնակելի շենքի բնակարան և 17,4 տոկոսով ավելի քիչ անհատական բնակելի տուն է վաճառվել։

Պակաս քիչ չի կրճատվել նաև արտադրական և հասարակական նշանակության շինությունների առք ու վաճառքը։ Մի դեպքում՝ գործարքները նվազել են ավելի քան 18, մյուս դեպքում՝ գրեթե 15 տոկոսով։

Բնակարանային շուկան երրորդ եռամսյակում բավական պասիվ է եղել նաև Երևանում։ Երեք ամսում վաճառվել է 2779 բնակարան և 485 առանձնատուն։

Նախորդ տարվա համեմատ բնակարանների վաճառքը կրճատվել է՝ 10,8, առանձնատներինը՝ 14,5 տոկոսով։

Մայրաքաղաքի բնակարանային շուկայի պասիվացումն առավել ակնհայտ է այս տարվա նախորդ եռամսյակի նկատմամբ. բնակարանների վաճառքը կրճատվել է 16,9 տոկոսով, առանձնատներինը՝ ավելի քան 23 տոկոսով։

Վերջին ամիսներին ահա այսպիսի պատկեր է արձանագրվել անշարժ գույքի ու բնակարանային շուկայում։ Առք ու վաճառքի քանակներն էապես կրճատվել են։ Այն էլ ոչ միայն մեկ, այլև նախորդ մի քանի տարիների կտրվածքով։ Բայց դրան զուգահեռ՝ գները շարունակել են բարձրանալ։ Երրորդ եռամսյակում Երևանում բնակարանները թանկացել են ևս 1,6 տոկոսով։ Մարզերում նույնիսկ ավելի շատ՝ 2,9 տոկոսով։

Տարվա կտրվածքով էլ բնակարանների գնաճը մայրաքաղաքում կազմել է՝ գրեթե 15, իսկ դրանից դուրս՝ շուրջ 21 տոկոս։ Երևանում ամենաբարձր գնաճն արձանագրվել է Կենտրոնի երկրորդ գոտում, որտեղ մեկ տարվա ընթացքում գները բարձրացել են ավելի քան 27 տոկոսով։ Այստեղ միջին գները քառակուսի մետրի կտրվածքով հասնում են գրեթե 2 հազար դոլարի։ Արաբկիրում, որը համարվում է Երևանի բնակարանային շուկայի երկրորդ ամենաթանկ հատվածը, վերջին մեկ տարում միջին գնաճը կազմել է գրեթե 15 տոկոս. գները տատանվում են 1300 դոլարի սահմաններում։

Երևանի մյուս հատվածներում ևս տարվա կտրվածքով գները բավական բարձրացել են՝ միջինում 10-15 տոկոսի չափով։ Թվում է, թե այդպես չպիտի լիներ՝ անշարժ գույքի շուկայի պասիվացման պայմաններում։ Բայց գներն էլի բարձրանում են։ Պատճառներից մեկն էլ այն է, որ գնաճը սպեկուլյատիվ բազմաթիվ տարրեր է պարունակում։ Շուկայում ակնհայտորեն հերթական փուչիկն է գոյանում, որը սովորաբար ինչ-որ պահի պայթում է՝ շատերին կանգնեցնելով փաստի առաջ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>