Ստեփանակերտում շահագործման է հանձնվել նոր բազմաբնակարան շենք տեղահանվածների համար
Դիտել նաև
Ստեփանակերտի բենզինի պայթյունից անհետ կորածների ընտանիքն անօգնական է մնացել. օգնության կարիք կա
Ստեփանակերտն այլևս Երևանի քույր քաղաքը չէ... և՞, ի՞նչ. Տիգրան Ավինյան
«Ամեն ինչի համար» փող չխնայող կառավարությունը պայթյունից տուժած արցախցիներին կաջակցի՞. «Փաստ»
Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի խաչը
Ստեփանակերտում Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներն ինչ-որ շքերթ են կազմակերպելու
Ստեփանակերտի Առաքելյան 1 հասցեում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ նախկին 6-րդ դպրոցի տարածքում վերակառուցվել և շահագործման է հանձնվել հերթական բազմաբնակարան շենքը։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի քաղաքաշինության նախարարությունից:
Ըստ նախագծի՝ վերակառուցված շենքը բաղկացած է 2 մասնաշենքից` 30 բնակարանով, որոնցից 22-ը՝ 2 սենյականոց, իսկ 8-ը` 3 սենյականոց։ Մասնաշենքերն ունեն 2 վերգետնյա և 1 ստորգետնյա հարկ։
Բազմաբնակարան շենքի վերակառուցման շինարարական աշխատանքները կատարել է «Շինվեր Պլյուս» ՍՊ ընկերությունը։

