Արայիկ Հարությունյանն ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության անդամներին
Դիտել նաև
3 միլիոնանոց «ժողբաստիոն» Հայաստանում արդեն 40-ից ավել քաղբանտարկյալ ունենք. փաստաբան
Ոստիկանությանը կարգադրագիր կտրամադրի Ջալալ Հարությունյանին կալանավորելու համար
Արայիկ Հարությունյանի կադրը խոշոր գումարներ է հափշտակել
Գեներալ-լեյտենատի ուսադիրներ կրող անձը ձգտում է վաղեմության ժամկետը անցնելու հիմքով խուսափել պատիժը կրելուց․ փաստաբան
Սկանդալ ՔՊ-ում. ինչու Փաշինյանը «կատաղեց» Արայիկի ու Ռազի վրա
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 21-ին, վերջերս Երևանում ՀՀ իշխանությունների հետ ունեցած քննարկումների մանրամասները ներկայացնելու նպատակով մեկնարկած քաղաքական խորհրդակցությունների և հանդիպումների շրջանակներում, ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների։
Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ քննարկվել են Արցախի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական իրավիճակը, առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը։
Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը պատասխանել է նաև ներկաներին հուզող մի շարք հարցերի՝ վստահեցնելով նրանց, որ պահեստազորի սպաների սոցիալական խնդիրները մշտապես գտնվում են ԱՀ իշխանությունների ուշադրության ներքո։

