Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստան ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու որոշմանը
Դիտել նաև
ԱՄՆ-ի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
Չավուշօղլուն տեղեկացրել է, որ Լավրովի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա զարգացումները
Էրդողանի հետ քննարկում ենք Հայաստանի դեմ կիրառվելիք քայլերը. Չավուշօղլու
Չավուշօղլուն մտադիր է մայիսի 10-ին Մոսկվայում հանդիպել Լավրովի հետ
Փաշինյանի օդանավի համար էլ ենք փակել Թուրքիայի օդային տարածքը. Չավուշօղլու
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստան ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու որոշմանը։
«Առանց որոշման, Ադրբեջանի համաձայնության նման որոշման ընդունումը հակասում է ԵԱՀԿ-ի աշխատանքի սկզբունքներին։ Պետք չէ նման ինքնաբուխ որոշումներ կայացնել»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ դա դիտարկում է որպես անձնական որոշում. «Դա ԵԱՀԿ առաքելությունը չէ, քանի որ ԵԱՀԿ-ում որոշումների կայացման ուղիներն ու մեխանիզմները հայտնի են։ Նման որոշումների դեպքում այդ հարցը չի կարող լուծվել։ Այսինքն, եթե մենք ուզում ենք կայուն խաղաղություն, այստեղ պետք է լինեն անկեղծ քայլեր, ինչպես նաև աջակցություն միջազգային կազմակերպությունների կողմից»։