Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Ինչու՞ է Ալիևը ուժեղացնում իր հակառուսական շեշտադրումները բրյուսելյան հանդիպումից հետո

Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Փաշինյանը Բրյուսելում ընդունեց իր հինգ հայտնի սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման բանաձևը: Ըստ Ալիևի, մնացած գործընթացը պիտի իրականացվի արդեն կոնկրետ հանձնաժողովների մակարդակով:

Դրանից հետո Ալիևը անմիջապես մեկնեց Իտալիա, որտեղ հանդես եկավ ընդգծված հակառուսական կարգախոսներով: Ալիևը ընտրել էր արևմտյան լսարանը, որպեսզի ցույց տա իր տեսակետը ռուս-ուկրաինական կոնֆլիկտի վերաբերյալ:

Մասնավորապես խոսելով դրա մասին, նա արտահայտվեց հետևյալ ձևակերպմամբ.

«...Մենք տեսնում ենք միջազգային իրավական նորմերի ամբողջական խախտում։ Այս միջազգային իրավական նորմերը նույնպես խախտվել են մեր դեպքում։ Մենք ակտիվորեն դիմել ենք միջազգային հանրությանը, երբ մեր հողերը գտնվում էին օկուպացիայի տակ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը չէին կատարվում արդեն 27 տարի: Այժմ մենք տեսնում ենք միջազգային իրավունքի խախտումներ շատ այլ տարածաշրջաններում: Մենք տեսնում ենք, որ որոշ երկրներ կարծում են, որ կարող են անտեսել դա, և դա նրանց չի հետաքրքրում։ Այսպիսով, դա բոլորովին նոր իրավիճակ է...»,-եզրակացնում է Ալիևը:

Պետք է նշել, որ Ալիևը առաջին անգամ է հանդես գալիս այսպիսի ընդգծված հակառուսական հռետորաբանությամբ:

Եվ շատ արևմտյան վերլուծաբաններ Ալիևի այս պահվածքը բացատրում են այն  հանգամանքով, որ Փաշինյանի ղեկավարած Հայաստանից Ալիևը արդեն ոչ մի վտանգ չի տեսնում իր համար, իսկ  Մոսկվան այսօր, գրեթե չունի իրական լծակ ազդելու Ալիևի վրա: Իհարկե, Ալիևը դեռ չի նշում «ագրեսորի» անունը, բայց նրա տեղը դա անում են ադրբեջանական լրատվամիջոցները: Այս քայլով Ալիևը փորձում է Արևմուտքում դաշնակիցներ ձեռք բերել և դառնալ Ադրբեջանի «Ջոկանովիչը»: Վերջինս Չեռնոգորիայի ղեկավարն էր, ով ավելի քան 25 տարի կառավարում էր այդ երկիրը ոչ դեմոկրատական սկզբունքներով: Պարզապես Արևմուտքը նրան ստիպված աջակցում էր աչք փոկելով այլ վատ երևույթների վրա, քանի որ Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը ձեռքերով երկիրն անջատվեց Սերբիայից, որի արդյունքում վերջինս զրկվեց ելքից դեպի ծով:

Այսօր Ադրբեջանի նախագահը հանդես է գալիս հենց այդ դիրքավորմամբ, հույս ունենալով որ դրա դիմաց Արևմուտքը կգնահատի իր այդ դիրքորոշումը: Ալիևը չի վախենում Մոսկվայի արձագանքից, քանի որ իր ձեռքում ունի նաև Շուշիի հռչակագիրը Թուրքիայի հետ և ի տարբերություն, օրինակ Վրաստանի, Մոսկվան չի կարող բացահայտ սպառնալ Ադրբեջանին, քանի որ արդյունքում կարող է գործ ունենալ Թուրքիայի հետ: Իսկ ներկա դրությամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անհրաժեշտ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գոնե թվացյալ «չեզոքությունը», քանի որ երկրորդ ճակատի բացման արդյունքում Մոսկվայի գործերը ուկրաինական ուղությամբ կարող են էապես դժվարանալ:

Հենց այդ հանգամանքից էլ օգտվում է Ալիևը, փորձելով այս պահին մաքսիմալ արագ կապիտալիզացնել իր հաջողությունը դիվանագիտական հարթակներում, մանավանդ որ, Հայաստանում իշխանությունը դեռ գտնվում է պարտված դեմքի ձեռքերում: Այսպիսի բարենպաստ վիճակ Ալիևի համար կարող է ապագայում չլինել, ահա, թե ինչու նա չի վախենում հանդես գալ նման դիրքորոշմամբ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>