Չավուշօղլուն Հայաստանին նախազգուշացրել է հետագա «սադրանքների» անթույլատրելիության մասին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երկուշաբթի օրը Անկարայում Թուրքիայի դեսպանների 13-րդ համաժողովի բացմանը հայտարարել է, թե Թուրքիան եղել և մնում է «ճշտի» կողմում, հանդես է գալիս «արդարության» օգտին։ Այս մասին գրում է Anadolu գործակալությունը:
«Այդպես էր Ղարաբաղի հարցում։ Մենք տասնամյակներ շարունակ հայտարարում էինք «ադրբեջանական հողերի» (չակերտները` խմբ․) «օկուպացիայի» (չակերտները` խմբ․) անթույլատրելիության մասին»,- ասել է Չավուշօղլուն։
Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո Անկարան շարունակում է ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն ապահովելու, համագործակցության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ։
«Մենք կրկին զգուշացնում ենք Հայաստանին հետագա «սադրանքների» (չակերտները` խմբ․) անթույլատրելիության մասին»,- ասել է թուրք նախարարը։
Աղբյուրը՝ 168.am