ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
17
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Հայաստանի նկատմամբ անում են այն, ինչը ժամանակին արել են Գերմանիայի

Երկրորդ աշխարհամարտի պարտությունից հետո Գերմանիան կորցրել էր բազմաթիվ տարածքներ, այդ թվում Քյոնիկսբերգն (այսօրվա Կալինինգրադը, ոչ ամբողջությամբ), Սուդեթները (հիմա Չեխիայում), Սիլեզիան (հիմա Լեհաստանում) և այլ տարածքներ, նաև նաև Գերմանիան էր երկու մասի բաժանվել: 

Գերմանացիների համար դա ցավոտ խնդիր էր: Անգամ լինելով պատերազմում արդյունքով կապիտուլյացիայի երթարկված ու օկուպացված (ըստ էության մինչ օրս) երկիր, գերմանացիները չէին հաշտվում այդ մտքի հետ ու Գերմանիան չէր ընդունում պատերազմի արդյունում ձևավորված տարածքներն, ինչը չէր հակասում երկբևեռ աշխարհի տրամաբանությանը, քանի որ Արևմուտքին պետք է այդ սահմաները չճանաչելու պատճառով տնտեսական սանկցիաների տակ պահել Սովետական Միությունը: 

Սակայն 70-ականներին աշխարհը սկսվում է փոխվել և երկու բևեռները համագործակցության եզրեր են սկսում նախապատրաստել, որի համար պետք էր միմյանց սահմանները ճանաչել, առջին հերթին Գերմանիան պետք է ճանաչեր ետպատերազմյան սահմանները: Սկսվում է հելսինկյան գործընթացը, որի գլխավոր ճարտարապետներից էր Քիսինջերն (այն նույն Քիսինջերը, որը Դավոսյան հանդիպման ժամանակ առաջարկում էր կիսել Ուկրաինան) ու համագործակցության եզրեր գտնել Ռուսաստանի հետ: Այսինքը, նա առաջարկում էր անել նույնն, ինչն արվել էր ժամանակին Գերմանիայի հետ:

Ինչի էր պետք սահմանների ճանաչումը

---------------

Այդ գործում կենտրոնական դեր է կատարում Գերմանիայի կանցլեր Վիլլի Բրանտը: Բրանտը սոցիալիստ էր, հիտլերյան Գերմանիայում եղել է սոցիալիստական ընդհատակում, հետո տարագրվել է Նորվեգիա ու Շվեդիա, ընդունել էր Նորվեգիայի քաղաքացիություն, սակայն պատերազմից հետո վերադարձել է Գերմանիա, դարձել սոցիալ-դեմոկրատակ կուսակցության ղեկավարներից մեկն, իսկ 1969-74 թթ. Գերմանիայի կանցլեր: Մի խոսքով: Վիլլի Բրանտը “խաղաղության դարաշրջանի” կողմնակից էր, ինչն այդ ժամանակ համընկնում էր կոլեկտիվ Արևմուտքի ու կոլեկտիվ Արևելքի շահերին: 

Վիլլի Բրանտը “Նոր արևելյան քաղաքականության” հիմնադիրն էր, 1970-ին Սովետական Միության հետ ստորագրում է «գազ խողովակների դիմաց» պայմանագիրը, որով Գերմանիան գազի խողովակներ է տրամադրում Սովետական Միությանը, իսկ վերջինս գազամուղ է կառուցում դեպի Եվրոպա, որը տնտեսական զարգացման հնարավորություններ է ստեղծում: 

1972-ին երկու Գերմանիաները միմյանց ճանաչում են, 1971-ին Բրանտը ստանում է Խաղաղության Նոբելյան մրցանակ այն բանից հետո, երբ 1970-ին Սովետական Միության վարչապետ Կոսիգինի հետ ստորագրում էր պայմանագիր, որով ճանաչում է ետպատերազմյան սահմանները: Ըստ էության Արևմուտքը նրան խրախուսում է կատարել իր կյանքի գլխավոր քայլը, ճանաչել ետպատերազմյան սահմաններն, ինչին գերմանացիները դեմ էին:

Եթե երկու բևեռներն, Արևմուտքն ու Արևելքը գնում էին փոխադարձ սահմանների ճանաչմանը, ապա ինչ "հերոսական" քայլի համար էին խրախուսում Բրանտին: Խրախուսում էին, որովհետև նա պետք է “կոտրեր” գերմանացիները դիմադրությունը, համարվելով «դավաճան» ու «հողատու»: 

Իսկ թե ինչպես էին գերմանացիներին «կոտրում», դրա մասին քիչ հետո, սակայն նշենք, որ այդ «օպերացիայի» արդյունքում 1975-ն կնքվեց Հելսինկյան համաձայնագիրը, որով ճանաչվեցին ետպատերազմյան սահմանները, սկսեցին բնականոն տնտեսական հարաբերությունները երկու ճամբարների միջև, նաև կնքվեց մարդու իրավունքների մասին համաձայնագիրը, որի հիման վրա ստեղծվեց ԵԱՀԿ-ն:

Ոնց էին “կոտրում” գերմանացիներին

-------------

Հիմա գանք մեզ համար ամենահետաքրքիր հատվածին: Երկու բևեռները գնում էին մերձեցման ու դա տեղի էր ունենում ի հաշիվ գերմանացիների: Բրանտի ու Կասիգինի միջև կնքված համաձայնագիրը պետք է Գերմանիայի խորհրդարանը վավերացներ, ինչի համար անհրաժեշտ ձայներ չէր հավաքվում: Դրա համար գործի դրվեց պատգամավորների կաշառման գործընթացը: Ինչն է ամենահետաքրքիրը, որ կաշառման գործը դրված էր Արևելյան Գերմանիայ հատուկ Ծառայության՝ Շտազիի վրա, իսկ Սովետական Միության կողմից գործընթացը վերահսկում էր ԿԳԲ-ի գեներալ ու “մեր հայրենակից” Վյաչեսլավ Կևորկովը: Հայտնի է երկու պատգամավորների կաշառման գործընթացի մասին (մնացածների մասին պատմությունը լռում է), դրանք անհրաժեշտ վերջին ձայներն էին: Պատգամավորների մեկի տանից առգրավվում են50 000 գերմանական մարկ, սակայն կաշառքը վերջնականապես չի ապացուցվում, նաև ապացուցելու ցանկացողներ էլ առանձնապես չկային, որովհետև, կարելի է ասել, որ դա երկու բևեռների միասնական օպերացիան էր: 

1974-ին ձերբակալվում է Վիլլի Բրանտի անձնական ռեֆերենց Գյուստավ Գիյոմը, որը նրա ու կոմունիստական ճամբարի միջև կապավորն էր, որի պատճառով նա հրաժարական է տալիս, սակայն գործն արված էր, բոլոր կողմերը գոհ էին: Գիյոմի ճակատակիրն էլ է բարեհաջող դասավորվում, նրան փոխանակում են Արևելյան Գերմանիայում ձերբակալված հակառակ ճամբարի գործակալի հետ: Որոշ ժամանակ անց գերմանացիները հաշտվում են կատարվածի հետ՝ իսկ ինչ պետք է անեին:

Հելսինկյան համաձայնագիրն ու “3+3” ձևաչափը

-------

Այն, ինչ այսօր անում են Հայաստանի հետ, դա նույն ֆորմատն է, ուղղակի ռեգիոնալ ձևաչափով: Հայաստանի հաշվին Թուրքիան, Ռուսաստանը (հրավիրված է նաև Իրանը) միմյանց միջև համագործակցության ձևաչափ են ստեղծում և դա արվում է Հայաստանի հաշվին (այս դեպքում Արևմուտքը ճաշկերույթին հրավիրված չէ, չնայած նրան, որ նույնպես մեծ ներդրում ունի արցախյան պատերազմում, սակայն այդ ուղղությամբ շարունակում է ջանքեր գործադրել): 

Նպատակն ու տեխնոլագիան նույն է, ուղղակի առանց վերամբարձ արժեքների մասին հիշատակման, ինչպիսին են մարդու իրավունքներ և այլն: Իսկ «հատուկ գործողության» մասնակիցների դերակատարման պահը թողնում եմ ձեր երևակայությանը, նաև ում, երբ, ինչի համար էին պատրաստում այդ գործի համար ու ով ինչ դեր է կատարել:

Հ.Գ. Անկձեղծ ասած, կողմերից մեկը պետք է զիջեր և ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանում բուծվել էին բազմաթիվ խաղաղասեր պացիֆիստներ, կառուպցիայի դեմ պայքարի համար Հայրենիք զիջողներ, կոմպրոդորային բուրժուազիա, պետական կոռուպցիոներներ, կրիմինալ խորհրդարանականներ, իշխանությունից փայ ուզող կուսակցություններ, անհայրենիք ընդդիմադիրներ և նմանատիպ այլ երևույթներ: Բնականաբար, "կարծրատիպներից" հրաժարվելու համար Հայաստանում էր պարարտ հող ստեղծվել:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>