Լավրովը հունիսի 22-ին պաշտոնական այցով կմեկնի Թեհրան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի կայցելի Իրան, հայտնել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։
«Վաղը Ս.Վ.Լավրովը պաշտոնական այցով կմեկնի Իրան»,- գրել է Ուլյանովը Telegram-ում։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Լավրովին սպասում են շաբաթվա վերջին։ Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն երկուշաբթի օրը հայտարարել է, որ բանակցություններ կանցկացվեն եվրասիական և կովկասյան տարածաշրջաններում Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության ընդլայնման համար։