Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Պատերազմ Արցախում
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News «Սա՛ եք դուք». Սաթիկ Սեյրանյան

Հայաստանն ու Ադրբեջանն ունեն ընդհանուր գաղտնի կետեր․ ԵԱՀԿ Մինսկի խումբ

«Հայկական ալիքը» գրում է. «Շվեդական Blankspot պարբերականը ներկայացրել է 6 նոր փաստաթղթեր, որոնք բացահայտում են 2020 թ.-ի պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի վերաբերյալ կարևոր կետեր և հանդիսանում են ԵԱՀԿ ներքո անցկացված բանակցությունների ժամանակագրություն: Չնայած մեծ մասամբ գաղտնի պարունակությանը՝ փաստաթղթերը ցույց են տալիս Շվեդիայի ԱԳՆ Աննա Լինդի ակտիվ մասնակցությունը բանակցային այդ փուլին՝ որպես 2021 թ․-ից ԵԱՀԿ գործող նախագահ։

Ըստ Blankspot-ի՝ այս փաստաթղթերը ցույց են տալիս ԵԱՀԿ-ի և հակամարտող կողմերի միջև առկա վստահության խնդիրները, ինչպես նաև որոշ հարցերի շուրջ, ինչպիսին է օրինակ հայ ռազմագերիների կարգավիճակը, տարբեր մոտեցումները: Հատկանշական է, որ դրանցում ԵԱՀԿ-ն ռուսական խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում համարում է համահունչ նախորդ բանակցային տրամաբանությանը, մասնավորապես՝ 2009 թ․-ի Մադրիդյան սկզբունքներին, որոնք շվեդական պարբերականը համարում է հաշտության պայմանագրին բովանդակային առումով ամենամոտը եղած փաստաթուղթը։

Այդ փաստաթղթերն են՝

Ա․ Լինդի էլեկտրոնային նամակագրությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահության հետ (2020 թ․ նոյեմբերի 2),

ԵԱՀԿ Մինսկի խմբի զեկուցումը Ա․ Լինդին (նոյեմբերի 12),

Ադրբեջանում Շվեդիայի դեսպանի զեկույցը ԱԳՆ-ին (նոյեմբերի 25)

Երեք փաստաթուղթ, որ վերաբերում են 2021 թ․-ին Աննա Լինդի՝ դեպի Ադրբեջան և դեպի Հայաստան այցերին (համապատասխանաբար՝ մարտի 14 և մարտի 16) և այդ երկու երկրների դեսպանների հետ հանդիպումներին (մայիսի 13):

Առաջին փաստաթուղթը բացահայտում է, որ ամերիկյան կողմը՝ հանձին համանախագահ Էնդրյու Շոֆերի, առաջարկել է ռուսական խաղաղապահների փոխարեն սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել կամ առնվազն հնարավորություն ստեղծել երկարաժամկետ հեռանկարում խաղաղապահների կոնտինգենտի տարբերակ առաջարկելու: Հաջորդ փաստաթղթում այս առաջարկը մերժվել է շվեդական կողմից՝ պատճառաբանելով, որ «Շվեդիան ոչ թե չեզոք, այլ չմիացման շարժման երկիր է»:

Ամերիկյան կողմը նաև շեշտադրել է բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում մինչ այդ եղած տրամաբանությամբ շարունակելու կարևորությունը։

Նոյեմբերի 12-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Ա․ Լինդին ուղղված զեկույցում ամերիկյան համանախագահը օգտակար չի համարում կողմերի միջև խաղաղ բանակցությունների սկսումը, քանի դեռ նրանք «իրապես» պատրաստ չեն գնալ այդ քայլին։ Զարմանալիորեն նշվում է նաև, որ ադրբեջանական և հայկական կողմերն ունեն մի քանի ընդհանուր կետեր՝ թեև այդ կետերը գաղտնի են։

Ադրբեջան կատարած այցի ընթացքում Ա․ Լինդն անդրադարձել է մասնավորապես ռազմագերիների խնդրին՝ շեշտելով, որ պատերազմից անմիջապես հետո Հայաստանը Ադրբեջանին է հանձնել իր պահած բոլոր ռազմագերիներին, մինչդեռ մինչև 200 հայ մնացել են ադրբեջանական գերության մեջ: Ի․ Ալիևի հետ հանդիպմանը Ա․ Լինդը կարևորել է նրանց վերադարձի հարցը՝ համաձայն միջազգային իրավունքի։ Շվեդական պարբերականը ռազմագերիների հարցն անվանում է «Ալիև-Էրդողան զույգի համար սակարկության լավ առարկա Հայաստանի դեմ»:

Հատկանշանական է, որ Ա․ Լինդը, խոսելով բանակցությունների այդ փուլում շվեդական առաջնահերթությունների մասին, նշում է, որ հրադադարի հայտարարությունը վերջնական խաղաղություն չէ, դեռ ավելին՝ հրադադարի ռեժիմի պահմանումը առաջնահերթ է խաղաղության պայմանագրի կնքումից:

ՀՀ կատարած այցի ընթացքում ՀՀ այն ժամանակվա ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդգծել է լայնամասշտաբ պատերազմի վերսկսման մտավախությունը, որը կարող է հանգեցնել հայերի դեմ նոր ցեղասպանության՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը սահմանակից է Թուրքիային, որն աջակցել է Ադրբեջանին 2020 թ․-ի պատերազմի ժամանակ։

2021 թ.-ի մայիսի 13-ին Ա․ Լինդը հանդիպում է ունեցել երկու երկրների արտգործնախարարների հետ՝ կապված Ադրբեջանի կողմից մայիսի 12-ին Սյունիք ներխուժման հետ: Այս հանդիպման ընթացքում ադրբեջանցի ԱԳ նախարարը պնդել է, որ 2020 թ․-ի պատերազմից հետո սահմանները հստակեցված չեն։ 

«2021 թ․-ի մայիսից ի վեր՝ շատ բան է տեղի ունեցել»,- նշում է շվեդական պարբերականը՝ արձանագրելով, որ բանակցությունները տեղի են ունեցել այլ հարթակներում, իսկ Մինսկի խումբը դե-ֆակտո դադարել է գոյություն ունենալ: Պարբերականն անդրադարձել է նաև բրյուսելյան հանդիպման ադրբեջանական մեկնաբանություններին, ըստ որոնց՝ ենթադրվում է ամբողջ Լեռնային Ղարաբաղի վերահսկողութան հանձնում Ադրբեջանին։

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ պատերազմի ավարտից անմիջապես հետո միջազգային հանրության արևմտյան հատվածը հակված էր շարունակելու բանակցային ձևաչափն այնպես, ինչպես կար, այն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Վերջինս միշտ եղել է հայկական կողմի համար միակ ընդունելի ձևաչափը և հակառակը՝ մշտապես թիրախավորվել է ադրբեջանական կողմից։ Սրանից զատ՝ կարևորվում էր նաև հրադադարի պահպանումը խաղաղության պայմանագրի կնքումից։ Չնայած սրան՝ ՀՀ դե-ֆակտո իշխանությունների մեղքով ի սկզբանե սեպարատ կերպով առաջին պլան մղվեց խաղաղության պայմանագրի կնքումն Ադրբեջանի հետ և հարաբերությունների հաստատումը՝ Թուրքիայի։ Ըստ որում՝ դատելով հրապարակված փաստաթղթերից՝ պաշտոնական Երևանը գնացել է դրան՝ հասկանալով Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպանական նպատակները»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>